Ես չէի հավատում, որ Աստված կա, գոյություն ունի․․․ Ամեն ինչ փոխվեց, երբ քրոջս նորածին երեխան հայտնվեց վերակենդանացման բաժանմունքում

Ես չէի հավատում, որ Աստված կա, գոյություն ունի․․․ Ամեն ինչ փոխվեց, երբ քրոջս նորածին երեխան հայտնվեց վերակենդանաց-
ման բաժանմունքում։Ես հիմա եմ հասկանում, պարզապես պետք է հավատալ․․․Նախկինում ես աթեիստ էի, ու շատ էի հպարտա-
նում դրանով։

Այդ ժամանակ 14 տարեկան էի, ու հիմա ամեն ինչ կտայի, որ հետ բերեի ժամանակն ու ինձ մի լավ ապտակեի մտքերիս համար։ Ես
հաճախ կոպտում էի մարդկանց, ովքեր փորձում էին ինձ հակառակը համոզել՝ ասելով, որ սխալ գաղափարներ ունեմ։ Ես հիմա փոխ
վել եմ։ Մարդկանց հավատը ինձ այլևս չի վերաբերվում։

Երբեք ոչ մեկին չեմ կոպտի կամ ծաղրի այս կամ այն հավատը ունենալու կամ չունենալու համար։Մի դեպք է եղել մի քանի տարի ա-
ռաջ, որը մեկընդմիշտ փոխել է ինձ։Քույրս 21 տարեկանում ունեցավ իր առաջնեկին։ Երկու կողմից առաջին թոռնիկը, բոլորի կող-
մից սիրված ու սպասված բալիկ։ Բայց չգիտես ինչպես պատահեց, փոքրիկը 7 շաբաթական հասակում հայտնվեց վերակենդանաց-
ման բաժանմունքում։

Լավ հիշում եմ, ինչպես էր քույրս զանգել հիվանդանոցից ու բարձր արտասվում։Ասում էր երեխան երկու օր ջերմել էր,իսկ հիմա նրա
մոտ մենինգիտ է ախտորոշվել, ու բժիշկները առանձնապես լավ կանխատեսումներ չունեն։ Քույրս հուսահատված էր, կորցրել էր ի-
րեն․․․Հիշում եմ՝ ինչպես հայրս ու մայրս արագ վազեցին հիվանդանոց, իսկ ես մնացի տանը միայնակ։ Նստել էի հատակին ու գոռա-
լով լացում էի։

Ես ինձ մեղադրում էի նրա համար, որ այս 7 շաբաթների ընթացքում զարմիկիս մոտ քիչ էի գնում, քիչ էի սիրում, քիչ էի գրկում․․․ Ես
գիտակցում էի, որ գուցե այլևս նման հնարավորություն չունենամ։ Ու այդ պահին որոշեցի մի բան անել, ինչ երբևէ չէի արել․ որոշե-
ցի ԱՂՈԹԵԼ։ Ես Աստծուն խնդրում էի բուժել փոքրիկին, խոստանում էի, որ ավելի հաճախ կայցելեմ զարմիկիս, նրան ավելի շատ
ժամանակ կհատկացնեմ, միայն թե լավանա․․․

1 ժամից ավել ծնկաչոք աղոթում էի։ Երբ կարծես աչքերիս մեջ արցունք չէր մնացել, ընկա բազկաթոռին ու լուռ նստեցի։ Կես ժամից
զանգեց քույրս ու ուրախությունից ճչալով պատմեց, որ երեխային հաջողվել է ուշքի բերել, ներարկումը դրական ազդեցություն է ու-
նեցել։ Հիմա փոքրիկը կարողանում է բացել աչքերը ու անգամ մի քիչ կաթ է կերել։

Դրանից հետո զարմիկս սկսեց արագ ապաքինվել, ի վերջո լիարժեք բուժելուց հետո նրանց դուրս գրեցին։ Ես Աստծուն անվերջ շնո
րհակալություն էի հայտնում, ներողություն խնդրում, որ այդքան տարի ապրել եմ սխալ մտքերով․․․Մենք երբեք չենք կարող իմանալ,
թե Աստված ինչպես կպատասխանի մեր աղոթքնրին, սակայն պիտի պատրաստ լինենք նրան, որ գուցե անհրաժեշտ լինի մասնակ-
ցել Աստծո գործերին այն մարդկանց օգնելու համար, հանուն ում աղոթում ենք։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика