Ես չեմ օգնում կնոջս, նա օգնության կարիք չունի, նրան ուղղակի իրեն հարգող զուգընկեր է պետք․․․Ամուսնու գրառումը պայթեցրել
է համացանցը։Ընկերս եկել էր մեր տուն՝ մի գավաթ սուրճ խմելու: Մենք նստել էինք խոհանոցում և զրուցում էինք կյանքից: Զրույցն
ընդհատեցի՝ ասելով, որ հիմա ափսեները լվանամ և կվերադառնամ:
Ընկերս այնպես նայեց ինձ, կարծես հայտնեցի, որ փայլում եմ տիեզերագնացներ կառուցելու հմտությամբ: Հիացած և ակնածանքով
ասաց ինձ.«Ես ուրախ եմ, որ դու օգնում ես կնոջդ: Ես իմ կնոջը չեմ օգնում, որովհետև քանիցս նրան օգնել եմ, սակայն նա ոչ մի ան-
գամ դրա համար շնորհակալ չի եղել:

Անցած շաբաթ անգամ հատակը մաքրեցի,սակայն երախտագիտության ոչ մի խոսք»:Ես վերադարձա իմ տեղը և, նստելով ընկերոջս
կողքին, նրան բացա տրեցի, որ ես չեմ «օգնում» կնոջս: Նա օգն ականի կարիք չունի, նրան պետք է զուգընկեր: Ես նրա ընկերն եմ
տանը և, տարբեր աշխատաքներ կատարելով չի նշանակում, որ ես նրան օգնում եմ:
- Ես օգնում եմ կնոջս պատրաստել, որովհետև ես ինքս էլ եմ ցանկանում ուտել, նշանակում է՝ պետք է պատրաստեմ:
- Ես օգնում եմ կնոջս ափսեները լվանալիս, որովհետև ես ինքնս էլ եմ օգտվում այդ սպասքից:
- Ես օգնում եմ կնոջս երեխաներին մեծացնելիս, որովհետև դրանք նաև իմ երեխաներն են, իսկ հայր լինելն իմ պարտակա-
նությունն է: - Ես օգնում եմ կնոջս լվացքն անելիս, այն չորացնելիս, ծալելիս, որովհետև դրանք նաև իմ և երեխաներիս հագուստներն են:
- Ես այս տանը օգնական չեմ, ես այս տան անդամն եմ: Իսկ ինչ վերաբերում է գովեստի խոսքերին՝ ես զրուցակցիս հարցրի,
թե երբ է վերջին անգամ կնոջը շնորհակալություն հայտնել ափսեները լվանալիս, սպիտակեղենը փոխելիս, տունը մաքրելիս,
երեխաներին խնամելիս, ինչ-որ բան կազմակերպելիս…

«Հնարավոր է, որ քեզ թվում է, թե դրանք տղա մարդու գործեր չեն: Հնար ավոր է, որ քեզ երբևէ սովորեցրել են, թե այդ ամենն ինքն
իրեն է լինում, սակայն դու ինքդ էլ պարտավոր ես երախտապարտ լինել նրան այն ամենի համար, ինչի համար, որ կուզեիր ինքդ լսել
գովեստի խոսքեր:
Օգնիր նրան, եղիր նրա թիմակիցը և ոչ թե հյուրը, որը տանը միայն ուտում է, լոգանք ընդունում, քնում և բավարարում իր ցանկութ-
յունները: Եղիր՝ ինչպես քո տանը: Իսկակ ան փոփոխու թյունները սկսվում են ընտանիքից: Սովորեցրեք ձեր երեխաներին իսկական
ընկերությունը հենց տանից:
