Ես ու կինս հրաժարվեցինք օգնել մեր շենքում ապրող բազմազավակ ընտանիքին․ Այդ օրվանից դարձել ենք ողջ շենքի բամբասանքի առարկա․․․Բոլոր հարևանները դուրս են եկել մեր դեմ

Ես ու կինս հրաժարվեցինք օգնել մեր շենքում ապրող բազմազավակ ընտանիքին․ Այդ օրվանից դարձել ենք ողջ շենքի բամբասանքի
առարկա․․․Բոլոր հարևանները դուրս են եկել մեր դեմ։Որքան լավ է լինում, երբ հարևանները միմյանց հանդեպ հարգանքով ու ջեր-
մությամբ են լցված, երբ տեսնում են բակում, սրտանց ողջունում են, հարցեր տալիս, լավ օր մաղթում:

Մենք երկար ժամանակ հենց նման մարդկանց շրջապատում ենք ապրել, սակայն մի քանի ամիս առաջ վերջապես բնակարան գնե-
ցինք ու տեղափոխվեցինք բարձրահարկ շենք:Շատ ենք չարչարվել ու ջանքեր գործադրել, որ կարողանանք մեզ թույլ տալ ունենալ
մեր տունը: Բայց ցավոք, հարևանների հետ մեր շփումը չստացվեց:

Երբ նոր էինք տեղափոխվել այստեղ, շենքի ավագը առաջարկեց միանալ վայբերի խմբին, որտեղ բնակիչները քննարկում են շենքի
հետ կապված տարբեր հարցեր: Հարմար է, ժամանակ չի խլում, ժամանակակից մոտեցում է. մենք դեմ չէինք: Բայց վերջերս վիճե-
ցինք բոլոր հարևանների հետ մի ընտանիքի պատճառով:Բոլորը քննարկում էին շենքում ապրող բազմազավակ ընտանիքին, որն ու-
նի ֆինանսական աջակցության կարիք: Խմբում գրանցված են բոլորը, բացի տվյալ ընտանիքից:

Շատ բարդ իրավիճակ է նրանց մոտ. մայրն ունի 6 երեխա ու հետևաբար՝ չի կարողանում աշխատել: Իսկ ամուսինը գործազուրկ է,
քանի որ նրան հաճախ են հեռացնում աշխատանքից՝ ուրիշինը վերցնելու վնասակար սովորության պատճառով: Ընտանիքը հիմնա-
կանում ապրում է պետության կողմից տրվող օգնության հաշվին:Տունը գնել են ամուսնու ծնողները,նրանց մշտապես օգնում են կա-
մավորները՝ բերելով սնունդ ու հագուստ:

Ու ահա մեր խմբում հարևաններից մեկն առաջարկեց գումար հավաքել ու ծրարով տալ ընտանիքին՝ շենքի բնակիչների կողմից:Բա-
ցի մեզնից՝ բոլորը համաձայնեցին: Նրանք համարում են, որ ամբողջ օրն աշխատող մարդիկ պարտավոր են արդար քրտինքով վաս-
տակած գումարը տալ անգործ տղամարդուն, ով 6 երեխա ունի: Եթե նա ունի ոտք ու ձեռք, ինչու է իրեն թույլ տալիս պառկել բազմո-
ցին ու սպասել, թե երբ կօգնեն ուրիշ մարդիկ կամ պետությունը:

Փոխանակ մտածի,թե ինչ գործ անի,ինչպես գումար բերի տուն,որ կերակրի ու հագցնի իր 4 դուստրերին ու 2 որդիներին,բազմազա-
վակ հայրը օգնություն է մուրում մեծահոգի մարդկանցից:Ես պահում եմ իմ կնոջն ու որդուն, այնքան էլ բարձր աշխատավարձ չեմ
ստանում: Ինչու՞ ոչ ոք չի մտածում, թե ինձ որտեղից գումար, իսկ ես պիտի հոգ տանեմ մի մարդու ընտանիքի մասին, ով բացի երե-
խա ունենալուց ուրիշ ոչինչ չի կարողանում անել, ով չգիտի՝ թե ինչ է պատասխանատվությունը:

Արդեն քանի օր է, երբ տեսնում եմ հարևաններից որևէ մեկին, իրենց այնպես են պահում, կարծես անմարդկային քայլ եմ արել: Բայց
նրանք չեն ուզում հասկանալ, որ քանի դեռ օգնում են նման մարդկանց, թույլ են տալիս շարունակել չաշխատել ու ապրել ուրիշների
հաշվին: Ոչ ոք չի ուզում հասկանալ, որ նման «տղամարդիկ» օգտագործում են հարազատ երեխաներին՝ սեփական կյանքը դասավո-
րելու համար:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика