Ես ուզում եմ, իսկ ամուսինս դեմ է․․․Չգիտեմ ինչ անեմ, ինչպես վարվեմ։Ես ապրում եմ ամուսնուս հետ՝ նրա մոր տանը, անգործ եմ,
չունեմ հեռանկարներ…Իսկ իմ տարիքում արդեն վաղուց երեխա ունենալու ժամանակն է: Ահա թե ինչպես ամեն ինչ սկսվեց:5 տարի
առաջ ծանոթացա Արսենի հետ: Չնայած մեր տարիքային տարբե րությանը, ես նրանից 6 տարի մեծ եմ, սկսեցինք հանդիպել:
Կես տարի անց մենք ամուսնացանք, այսինքն ես ուղղակի տեղափոխվեցի նրա տուն, որտեղ ապրում էր նաև Արսենի մայրը:Ես լավ
աշխատավարձ էի ստանում: Իսկ Արսենը համալսարանից հետո ոչ մի կերպ չէր կար ողանում հարմար աշխատանք գտնել: Մի խոս-
քով, ամբողջ ընտանիքին ես էի ապահովում:Մեր ննջասենյակը վերանորոգեցի, կահույք գնեցի:

Հետո որոշեցինք հարսանիք անել: Հարսանիքի ամբողջ գումարը նույնպես ես տրամադրեցի: Սկեսուրս ոչ մի կոպեկ չավելացրեց։Ես
չէի էլ խնդրում։Հարսանիքից հետո ոչինչ չփոխվեց:Ես շարունակում էի աշխատել երեք հոգու փոխարեն:Սնունդ էի գնում, կոմունալ-
ներն էի վճարում: Շուտով սկսեցի լրջորեն մտածել երեխա ունենալու մասին:

Սակայն իմ պլանները չպիտի կատարվեին:Ընկերությունը, որտեղ աշխատում էի, սնանկ ճանաչվեց: Այդպես ես համալրեցի գործա-
զուրկների շարքերը:Արսենն այդ ժամանակ անվտանգության աշխատակցի գործ գտավ:Երկու օր տանն է, մի օր աշխատում է: Շատ
քիչ է վաստակում, բայց իրեն այդպես հարմար է:
Ես արդեն չորրորդ ամիսն է, ինչ աշխատանք եմ փնտրում:Բայց ապարդյուն:Սկեսուրս սկսել է փնթփնթալ, որ իրենց վզին եմ նստած:
Եվ ոչ ոքի չի հետաքրքրում,որ մինչ այդ մեկ տարի ես եմ իրենց պահելՀիմա արդեն 30 տարեկան եմ:Շատ եմ ուզում երեխա ունենալ:
Ամեն գիշեր երազումս տեսնում եմ, որ փոքրիկ ունեմ: Բայց ամուսինս կտրականապես դեմ է:

-Ինքներս հազիվ ենք գոյատևում, երեխային չենք կարողանա ոտքի կանգնեցնել: Դեռ ժամանակը չէ:
Ես արդեն ուժ չունեմ: Հասկանում եմ, որ ամուսինս նույնիսկ չի էլ մտածում երեխաների մասին: Նա ընդամենը 24 տարեկան է: Իսկ
ես չեմ կարող սպասել:Բացի այդ, ով գիտի,թե երբ կգա հարմար պահը…Շատ եմ սիրում ամուսնուս, չեմ ուզում ամուսնալուծվել, ուղ-
ղակի ուզում եմ երեխա ունենալ իմ սիրելի տղամարդուց…
