Ես որոշել էի թոռնիկիս ծննդյան օրը խաղալիք նվիրել նրան, իսկ հարսս պահանջում է, որ գումարը տամ իրեն․․․Ա՛խր, ոնց դատարկ
գնամ ծնունդին, որ վազի ինձ ընդառաջ, ինչ եմ ասելու։ Հարսս թոռն իկիս համար որպես նվեր գումար է պահանջում։ Ապրիլին փոք
րիկս 5 տարեկան կդառնա։ Ես վաղուց գիտեի, թե Ալեքսը ինչ է ուզում, բայց չգիտես ինչու մի քանի օր առաջ հարսիս հարցրեցի․
-Ի՞նչ նվիրեմ երեխային։
-Գումար, միայն գումար։

Հարսիս միայն գումար է պետք ինձանից։ Ասացի, որ երեխայի համար գումարը նվեր չէ։ Բոլորս էլ փոքր ենք եղել, հիշում եմ, թե ինչ-
պես էինք սպասում նվերների, մասնավորապես, խաղալիքներ։ Սակայն հարսս շարունակեց ու ասաց, որ իրենք գումարի կարիք ու-
նեն։ Ես էլ չլռեցի ու կատակեցի․
-Դե լավ, քո հաջորդ ծննդյան օրը քեզ փոքրիկ ֆինանսական նվեր կտամ։

Զգացի, որ նրան դուր չեկավ ասածս։Ես առատաձեռն մարդ եմ, ապահովված եմ, քանի որ աշխատում եմ։ Իսկ ահա հարսս արդեն
հինգերորդ տարին դեկր ետում է, ու գործի դուրս գալու մտադր ություն էլ չունի։ Ասում է, որ եթե երեխային տանի մանկապարտեզ,
կհիվանդանա։
Դա իրենց ընտանեկան խնդիրն է։ Եթե չի ուզում հրաժարվել մայրիկ-տնային տնտեսուհու կարգավ իճակից, ես չեմ միջամտի։ Բայց
չէ որ ես իմ աշխատած գումարը ինձ վրա ծախսելու իրավունք ունեմ,ո՞վ ասաց, որ պիտի ամբողջը տամ որդուս ու նրա կնոջը։ Իրենք
մեծ մարդիկ են։

Առավել ևս ես նրանց մասին չեմ մոռանում։ Երբ որդիս մի քանի ամսով անգործ էր մնացել, ես նրանց շատ էի օգնում գումարով։Իսկ
հիմա առհասարակ չեմ խառնվում ոչ մի հարցի։ Միայն թե ուզում եմ թոռանս անմոռանալի նվեր անել․ համացանցում հոլովակի մեջ
վաղուց է տեսել ռոբոտ-տրանսֆորմեր խաղալիք։ Բավականին թանկարժեք է, բայց կգնեմ, թող երեխան ուրախանա։ Փոքրերը չպի-
տի տուժեն ծնողների ֆինանսական հարցերի պատճառով։
Իսկ հարսս թե նեղանում է, թող նեղանա։
