Ես նման բան չէի տեսել․․․Սկեսուրս ինձ արգելեց մտնել իր խոհանոց, բայց ես ու ամուսինս նրան լավ դաս տվեցինք։Երբ հարսանի-
քից հետո սկսեցինք ապրել սկեսուրիս տանը, նա ասաց, որ պետք է հարմա րվել միմյանց, հարգել միմյանց և այս տան կանոնները։
Ամուսնուս մայրը բացատրեց, որ ինքը դեմ չէ, որ մենք միասին ապրենք, բայց պետք է այն պես աներ, որ երկուսիս համար հարմար
լինի:
Ես առաջարկեցի բնակարան վարձել, իսկ ամուսինս ու նրա մայրը դեմ էին, քանի որ կար ծում էին, որ այս կերպ մենք երբեք միջոց-
ներ չենք հավաքի մեր բնակարանի համար։ Այսպիսով, մենք որոշեցինք ապրել և գումար խնայել:Բայց օրեր անց հասկացա, որ նրա
հետ մեկ տան մեջ ապրելն անհնար է: Սովորաբար նա է ճաշ պատրա ստում, ես էլ զբաղվում եմ տնային մյուս գործերով: Նրան դուր
չէր գալիս, երբ իր դրած իրերին ես ձեռք էի տալիս: Մի օր նա շտապ մտավ տուն, մի տոպ րակ աղացած միս դրեց սեղանին ու արագ
վազեց աշխատանքի։

Ես արդեն ճաշը պատրաստել էի, մսով ջեռեփուկ էի պատրաստել, նաև բրնձով ապուր, աղցան: Աղացած մսի տոպրակը դրեցի սառ-
ցարանը։Աշխատանքից վերադառնալով նա մտավ խոհանոց ու հարցրեց.
-Որտե՞ղ է աղացած միսը: Եսասացի, որ այն տեղավորել եմ սառցախցիկում, որպեսզի չփչանա:
Բայց նա այնպիսի աղմուկ բարձրացրեց, մեծ սկա նդալ սարքեց և ինձ ասաց, որ իր խոհանոցում ինձ տիրուհի չզգամ: Ես վիրավոր-
վեցի, մտածում էի նա գոհ կմնա, միասին կճաշենք, բայց նա… Մի գիշեր ջուր էի ուզում խմել, մտնում եմ խոհանոց, սեղանին ձուկ
կա։

Ես ձկանը ձեռք չտվեցի։ Իսկ առավ ոտյան խոհա նոցից լսվեց սկեսուրիս գոռգոռոցը: Այս անգամ էլ ինձ մե ղադրում էր, որ ես դիտ-
մամբ ձուկը չեմ դրել սառնարանը, որ փչանա, իսկ նա դրա համար այդքան գումար է վճարել։ Ես սկսեցի հավաքել իմ իրերը և ամուս
նուս ասացի, որ գնում եմ ծնողներիս մոտ։ Եթե ուզում է ընտանիք ունենալ, ուրեմն բնակարան ենք վարձում, առանձին ենք ապրում,
իսկ եթե ոչ, ապա կբաժանվենք։
Այժմ մենք ապրում ենք վարձով բնակարանում; Ես վերցնում եմ այն,ինչ ուզում եմ, դնում եմ այնտեղ, որտեղ ուզում եմ,ինձ ոչ ոք սրա
համար չի նա խատում։ Եվ ես այլևս չեմ ուզում շփվել այդ կնոջ հետ:
