Ես միշտ հնազանդվել եմ ամուսնուս, աջակցել ամեն հարցում, բայց․․․Երբ ես աջակցության կարիք ունեի, նա մերժեց ինձ ու պայման դրեց․․․

Ես միշտ հնազանդվել եմ ամուսնուս, աջակցել ամեն հարցում, բայց․․․Երբ ես աջակցության կարիք ունեի,նա մերժեց ինձ ու պայման
դրեց․․․Ես միշտ ջանացել եմ լավ կին լինել, հնա-զանդվել եմ ամուսնուս, քանի որ միշտ կարծել եմ, որ կինը պետք է հնա զանդ լինի և
երբեք չհակառակվի ամուսնու կամքին: Բայց այժմ ես ստիպված եմ նրան հակառակվել՝ հանուն իմ մայրիկի:

Ես ամուսնացած եմ շուրջ 20 տարի: Ջանացել եմ լինել լավ կին, լավ մայր, լավ հարս, բայց իմ ամուսնո ւթյան օրվանից երբեք ոչինչ չեմ արել իմ ծնողների համար, որովհետև ամուսնուս և նրա ընտանիքին դուր չէր գալիս, որ ես փորձում էի ինչ որ բանով օգտակար լինել ծնողերիս:

Մայրիկս էլ ինձ միշտ խրատում էր, որ կինը պետք է ամեն գնով պահպանի իր ընտանիքի անդորրը:Վերջերս մայրիկիս մոտ առողջա-կան լուրջ խնդիրներ ծագեցին, նա ծանր վիրահատության ենթարկվեց և խնամքի կարիք ունի: Ամուսնուս դուր չի գալիս, որ ես մի քանի ժամ մնում եմ մայրիկիս մոտ և արգելում է գնալ: Երբ ամեն անգամ մայրիկիս մոտից վերադառնում էի տուն, նա մեծ վիճաբա-նություն էր սարքում, ինձ վիրավորում, որ ես անտեսում եմ ընտանիքս հանուն ինչ-որ հիվանդ կնոջ:

Նրա խոսքերը խոցում էին սիրտս, բայց խնդրում էի նրան մի փոքր հանդուրժող լինել մինչև մայրս կապաքինվի: Բայց նա իմ առաջ հարց դրեց. ընտրիր ընտանիքդ թե՞ մայրիկդ: Եվ ես ընտ րեցի մայրկիս: Ես չեմ կարող թողնել մայրիկիս անօգնական վիճակում, չեմ կարող առանց խնամքի թողնել հիվանդ մորս, ով անքուն գիշերներ է անցկացրել ինձ մեծացնելու համար, ով հայրիկիս հետ միասին օր ու գիշեր աշխատել է, որպեսզի ես լավ ուսում ստանամ, երբեք ինձ միայնակ չի թողել իմ դժվարին պահին:

Ես ընտրեցի մայրիկիս խնամքը և հեռացա նրանից: Միթե՞ ես այդպես կարող էի սխալվել։Երբ նրա մայրիկին էի խնամում, նա ասում էր, որ ես պարտավոր եմ, բայց երբ իմ մայրիկին պիտի խնամեմ, նա ինձ ընտրության առաջ է կանգնեցնում: Միթե՞ ես այդքան տարի նրան չեմ ճանաչել:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика