Ես հարազատ երեխայիս հանձնել եմ մանկատուն․․․Անանուն եմ գրում, քանի որ չգիտեմ, ում հետ կիսվել, մեղքի զգացումն ինձ ուղղակի տանջում է ամեն օր…

Ես հարազատ երեխայիս հանձնել եմ մանկատուն․․․Անանուն եմ գրում, քանի որ չգիտեմ, ում հետ կիսվել, մեղքի զգացումն ինձ ուղ-
ղակի տանջում է ամեն օր։Անանուն եմ գրում, քանի որ չգիտեմ, ում հետ կիսվել,մեղքի զգացումն ինձ տանջում է ամեն օր, այս պատ-
մությունն ինձ հանգիստ չի տալիս:

Բանն այն է, որ ես ու ամուսինս չկարողացանք երեխաներ ունենալ, և որդեգրեցինք 2 տարեկան աղջնակի: Մեր դուստրն արդեն մե-
ծացել է, գնացել է մայրաքաղաք՝ համալսարանում սովորելու: Ես ու ամուսինս մնացինք միայնակ, և ես սկսեցի դատարկություն ըզ-
գալ: Հենց այդ ժամանակ էլ գործեցի կյանքիս ամենամեծ սխալը. փորձեցի դատարկությունը լցնել ուրիշ մարդու միջոցով:

Ամուսինս դեմ էր, բայց ես նրան կարողացա համոզել, և մենք որդեգ րեցինք 3 տարեկան աղջնակի: Երբ Մարիան առաջին անգամ
գրկեց ինձ և մեզ հետ եկավ, նստեց մեքենան, ես երջանիկ էի: Բայց ճանապարհին եղավ Մարիայի առաջին մեծ լուրջ հիստերիան.
նա գոռում էր, երբ ես փորձում էի գրկել նրան, հանգստացնել, ամեն ինչ ավելի էր վատանում:Երեխան սովոր չէր գրկախառնություն-
ներին, մանկատան սաների մոտ այդպես է լինում:

Այդ օրը մենք մի կերպ հասանք տուն, սակայն երեկոյան հիստերիան կրկնվեց: Առաջին անգամ մտածեցի, որ երկրորդ երեխա մե-
ծացնելն իմ ուժերից վեր է: Այդ օրվան հաջորդեց մի տարվա պատերազմ, բայց պատերազմ ոչ թե երեխայի հետ, այլ իմ սրտում: Ես
գերագնահատել էի իմ ուժերը:

Ես չէի կարողանում լսել երեխայի անվերջ լացը, սիրում էի Մարիային, բայց այլևս չէի դիմանում:Մի օր էլ առավոտյան, երբ ամբողջ
գիշեր չէի քնել երեխայի լացի պատճառով, հավաքեցի իրերն ու Մարիային վերադարձրեցի մանկատուն: Ես արագ եկա տուն: Անցել
է մի ամիս, բայց ես նույնիսկ չեմ համարձակվում զանգել և հարցնել, թե ինչպես է նա իրեն զգում: Գիտեմ, որ վատ մարդ եմ, կոտրել
եմ փոքրիկի սիրտը, բայց էլ նրան պահելու ուժ չունեմ…

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика