Ես լսում էի, թե ինչպես էին մարզասրահում 3 նիհար կազմվածքով աղջիկներ ծաղրում ինձ․․․ Ահա թե ձեզ ինչ կասեմ

Ես լսում էի, թե ինչպես էին մարզասրահում 3 նիհար կազմվածքով աղջիկներ ծաղրում ինձ․․․ Ահա թե ձեզ ինչ կասեմ։Ես գեր եմ, ու-
նեմ ավելորդ քաշ։Հիմա առաջին շաբաթն է, ինչ սկսել եմ հաճախել մարզասրահ։ Ու ամեն երեկո աշխատանքից հետո այստեղ հան-
դիպում եմ 3 աղջիկների։

Այսօր իմացա, որ նրանք քննարկել ու ծաղրել են ինձ, բայց ես դեմ չեմ։Ես ուրախ եմ, որ նրանք չեն անցել այն ամենի միջով, ինչ ես։
Որոշ ժամանակ առաջ կոտրել էի կոնքս, ու ստիպված էի հրաժարվել ամեն տեսակի ֆիզիկական վարժություններից։ Հետո հիվան-
դացավ տատիկս, իմ միակ հարազատը։

Մի քանի ամիս գիշեր-ցերեկ խնամում էի նրան, այնպես որ ինձանով զբաղվելու ժամանակ չունեի։Հետո, ցավոք, տատիկս հեռացավ
կյանքից։ Ինձ մոտ սթրես սկսվեց, ու դրա հետևանքով սկսեցի օրական մեծ քանակությամբ քաղցրավենիք ուտել։ Ես քաշ էի հավա-
քում օրեցօր, բայց այդ պահին ինձ դա բոլորովին չէր հետաքրքրում։

Հիմա անցել է շատ ժամանակ, ու վերջապես կարող եմ ասել,որ սիրում եմ ինքս ինձ ու իմ մարմինը։Իսկ ահա ձեզ շնորհակալ եմ, քա-
նի որ շարունակելով ծաղրել ինձ՝ մոտիվացիա եք տալիս, որ շարունակեմ մարզվել։ Ու ոչ, ես չեմ թողնի մարզումները, կշարունակեմ
հետևել սննդակարգիս։

Բայց ես այս ամենը անում եմ ոչ թե ձեր նման մեկի կամ ինչ-որ տղամարդու դուր գալու, այս ինքս ինձ համար։Դիմում եմ նրանց, ով-
քեր ուզում են փոխել կյանքը, նիհարել, բայց որոշ նիհարների պատճառով մարզասրահ չեն հաճախում․ մոռացեք նրանց, մոռացեք
նաև այն առնական տղամարդկանց, ովքեր ասում են, որ ձեզ չէր խանգարի նիհարելը։ Սիրեք ինքներդ ձեզ, ամեն ինչ արեք հանուն
ձեզ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика