Ես ինքս իմ երեխային հանձնել եմ մանկատուն․ Արդեն անցել է մեկ ամիս, բայց չեմ համարձակվում նույնիսկ զանգեմ ու հարցնեմ ինչպես է իրեն զգում․․․

Ես ինքս իմ երեխային հանձնել եմ մանկատուն․Արդեն անցել է մեկ ամիս,բայց չեմ համարձակվում նույնիսկ զանգեմ ու հարցնեմ ինչ-
պես է իրեն զգում․․․Անանուն եմ գրում, քանի որ չգիտեմ, ում հետ կիսվել, մեղքի զգացումն ինձ տանջում է ամեն օր, այս պատմութ-
յունն ինձ հանգիստ չի տալիս:

Բանն այն է, որ ես ու ամուսինս չկարողացանք երեխաներ ունենալ, և որդեգրեցինք 2 տարեկան աղջնակի: Մեր դուստրն արդեն մե-
ծացել է, գնացել է մայրաքաղաք՝ համալսարանում սովորելու: Ես ու ամուսինս մնացինք միայնակ, և ես սկսեցի դատարկություն ըզ-
գալ:

Հենց այդ ժամանակ էլ գործեցի կյանքիս ամենամեծ սխալը. փորձեցի դատարկությունը լցնել ուրիշ մարդու միջոցով:Ամուսինս դեմ
էր, բայց ես նրան կարողացա համոզել, և մենք որդեգրեցինք 3 տարեկան աղջնակի: Երբ Մարիան առաջին անգամ գրկեց ինձ և մեզ
հետ եկավ, նստեց մեքենան, ես երջանիկ էի:

Բայց ճանապարհին եղավ Մարիայի առաջին մեծ լուրջ հիստե րիան. նա գոռում էր, երբ ես փոր ձում էի գրկել նրան, հանգստացնել,
ամեն ինչ ավելի էր վատանում:Երեխան սովոր չէր գրկախառնություններին, մանկատան սաների մոտ այդպես է լինում:Այդ օրը մենք
մի կերպ հասանք տուն, սակայն երեկոյան հիստերիան կրկնվեց: Առաջին անգամ մտածեցի, որ երկրորդ երեխա մեծացնելն իմ ուժե-
րից վեր է:

Այդ օրվան հաջորդեց մի տարվա պատերազմ, բայց պատերազմ ոչ թե երեխայի հետ, այլ իմ սրտում: Ես գերագնահատել էի իմ ուժե-
րը: Ես չէի կարողանում լսել երեխայի անվերջ լացը, սիրում էի Մարիային, բայց այլևս չէի դիմանում:Մի օր էլ առավոտյան, երբ ամ-
բողջ գիշեր չէի քնել երեխայի լացի պատճառով, հավաքեցի իրերն ու Մարիային վերադարձրեցի մանկատուն: Ես արագ եկա տուն:
Անցել է մի ամիս, բայց ես նույնիսկ չեմ համարձակվում զանգել և հարցնել, թե ինչպես է նա իրեն զգում:

Գիտեմ, որ վատ մարդ եմ, կոտրել եմ փոքրիկի սիրտը, բայց էլ նրան պահելու ուժ չունեմ…

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика