Ես ընդամենը բուժքույր-մանկաբարձ եմ, պարզապես բուժքույր, բայց արդյո՞ք գիտեք, որ ես․․․Ես սովորական բուժքույր-մանկաբարձ
եմ․․․ Որքան պարզ ու հասարակ է հնչում, այնպես չէ՞։ Դե ինչ, գուցե մի փոքր պատմեմ իմ գործի մասին․․․Ես ընդամենը բուժքույր-
մանկաբարձ եմ, ով ձեր կողքին էր, երբ ծնվում էր ձեր երեխան։
Ես այն բուժքույրն եմ, ով բռնել էր ձեր ձեռքից և ստիպում զգալ,որ ամենաուժեղ կինն եք։Ես ընդամենը բուժքույր-մանկաբարձ եմ, ով
ժամանակին նկատել է,որ ունեք խնդիրներ ու տեղեկացրել բժիշկին։Ես ընդամենը բուժքույր-մանկաբարձ եմ, ով ամբողջ ընթացքում
հետևում էր ձեր շնչառությանը, քանի որ գիտեմ հնարավոր բարդությունների մասին։

Ես ընդամենը բուժքույր-մանկաբարձ եմ, ով անընդհատ մտնում էր ձեր երեխայի մոտ, ձեզ խորհուրդներ տալիս, պատասխանում
հուզող հարցերին։Ես ընդամենը բուժքույր-մանկաբարձ եմ, ով լուսանկարում էր ձեզ, քանի որ ուրիշ ոչ ոք չէր համաձայնի նման բան
անել։ Թեպետ ես էլ ունեի բազմաթիվ հանձնարարություններ։
Ես ուղղակի բուժքույր-մանկաբարձ եմ, ում ընտանիքը շատ կարևոր պահեր վերապրում է առանց ինձ, քանի որ ես հաճախ 3 ժամ
ավել եմ մնում աշխատավայրում՝ սպասելով, որ ծծնդաբերությունն ավարտվի, նոր գնամ տուն։Ես ուղղակի բուժքույր-մանկաբարձ
եմ, ով բազմիցս է բժիշկին համոզել կեսարյան հատում չկատարել և մի քիչ էլ սպասել։

Ես ուղղակի բուժքույր եմ, ով հաճախ է երեկոյան հիշում, որ ամբողջ օրը ոչինչ չի կերել, միայն սուրճ է խմել, երբ նոր է արթնացել է
առավոտյան․․․ ժամը 6-ին։Ես ընդամենը բուժքույր-մանկաբարձ եմ, ով դեռահաս ծննդկանին կարողացել է համոզել, որ երեխայից
հրաժարվելու մեջ ոչ մի լավ բան չկա, ու վերջինս խոչընդոտ չի լինի ոչ մի հարցում։
Ես ընդամենը բուժքույր-մանկաբարձ եմ,ով ծննդկանի հետ միասին արտասվել է, երբ նրա պտղի սիրտը դադարել է զարկել․․․ Հավա-
տացեք, մեզ համար դա նույնպես շատ ծանր է։Ու ես այն բուժքույր-մանկաբարձն եմ, ում հետ ամուսինը դադարել է նորմալ շփվել
ուշացումների պատճառով։
Ու ծանր օրվանից հետո, երբ ունես մտերիմ մարդու աջակցության կարիք, բախվում ես անտարբերության՝ աշխատանքային առան
ձնահատկությունների պատճառով, չափազանց ցավալի է․․․
Բայց ես ընդամենը բուժքույր եմ․․․
