Ես դուստր ունեցա ամուսնացած տղամարդուց հավատալով, որ կբաժանվի ընտանիքից ու ինձ հետ կմնա, իսկ նա՝ լքեց մեզ․․․ Անգամ գումարով չի օգնում

Ես դուստր ունեցա ամուսնացած տղամարդուց հավատալով,որ կբաժանվի ընտանիքից ու ինձ հետ կմնա,իսկ նա՝ լքեց մեզ․․․ Անգամ
գումարով չի օգնում։Կար ժամանակ, երբ ես ապրում էի վառ ու հագեցած կյանքով․ լուսանկարչությամբ էի զբաղվում, շրջում էի Հա-
յաստանի քաղաքներով, ունեի մեծ ընկերական շրջապատ։

Ու բոլորն էլ ինձ նման ակտիվ, հետաքրքրասեր ու կյանքով լեցուն մարդիկ էին։Ամեն ինչ փոխվեց, երբ հանդիպեցի Արթուրին։ Երբ
իմացա, որ նա ամուսնացած է, արդեն ուշ էր․ ես հասցրել էի սիրահարվել։ Բնականաբար, նրա կինը ոչինչ չգիտեր իմ գոյության մա-
սին, իսկ ես հույսս չէի կտրում, որ կբաժանվի։

Հետո իմացա, որ հղի եմ։ Թողեցի աշխատանքս, որովհետև Արթուրը համոզեց,որ դրա կարիքը չկա։Ավելի լավ է հանգիստ մնամ տա-
նը,իսկ ինքը կհոգա մեր բոլոր կարիքները։Նշեմ,որ 18 տարեկանից ապրում եմ ծնողներիցս առանձին՝տատիկիցս ժառանգած տանը։
Ծնվեց աղջիկս, բայց Արթուրը կնոջից դեռ չէր հեռացել։ Շարունակում էր ապրել նրա հետ, իսկ մեզ մոտ գալ միայն պարբերաբար,
երբ ցանկություն կամ ժամանակ էր ունենում։

Ես արդեն գրեթե համակերպվել էի այն մտքի հետ,որ նրա համար առաջին տեղում է ընտանիքը, կինը։Արթուրը մեզ միայն գումարով
էր օգնում, ուրիշ ոչ մի բան նրանից չէի ստանում։Ես կորցրել էի բոլոր ընկերուհիներիս, քանի որ կյանքս նվիրել էի դստերս ու իմ սի-
րելի տղամարդուն։ Վաղուց ոչ մի տեղ չէի գնացել, նախկին կյանքիցս ոչինչ չէր մնացել․․․ միայն հիշողություններ։

Ես դեռ հավատում էի, որ Արթուրն ի վերջո կգա ու կասի, որ ընմիշտ մեզ հետ է մնալու, ու ես այլևս չեմ անիծի այն օրը,որ սիրեցի նը-
րան։ Բայց ոչ․ մի գեղեցիկ օր նա հայտնեց, որ գործերը շատ վատ են, այլևս չի կարողանա ինձ գումար տալ, իսկ կինն էլ կասկածում
է, որ սիրուհի ունի, այնպես որ այլևս չի գալու․․․Երկինքը մի ակնթարթում փուլ եկավ գլխիս․․․

Ես մի քանի օր շարունակ անինքնասերի պես զանգում էի նրան, մինչև որ հայտնվեցի սև ցուցակում․․․ ես շոկի մեջ էի ու չգիտեի՝ թե
ինչ անել․․․Երևի 3-4 օր հետո նոր սկսեցի գիտակցել իրականությունը։ Նայեցի փոքրիկ դստերս, հասկացա,որ Արթուրին մինչև կյան-
քիս վերջ շնորհակալ կլինեմ իմ փոքրիկի համար։ Հետո բացեցի ֆեյսբուքիս էջը, գրեցի բոլոր հին ծանոթներիս, խնդրեցի օգնել վեր-
սկսել աշխատանքս։

Ու վաղը ես գնալու եմ երկար դադարից հետո առաջին պատվերը կատարելու․․․Հավատում եմ,որ կարող եմ նոր կյանք սկսել՝ առանց
որևէ մեկից կախվածություն ունենալու․․․

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика