Ես գտնվում եմ երեխայի խնամքի արձակուրդում եմ, իսկ ամուսինս ամեն օր ինձ երեսով է տալիս ու ամեն օր ասում, որ ես ձրիակեր եմ

Ես գտնվում եմ երեխայի խնամքի արձակուրդում եմ, իսկ ամուսինս ամեն օր ինձ երեսով է տալիս ու ամեն օր ասում, որ ես ձրիակեր
եմ։Ես հիմա հայտնվել եմ սարսափելի իրավիճակում: Գտնվում եմ դեկրետում, երեխաս 8 ամսական է, ունեմ ամուսին, բայց ապրում
եմ օնլայն աշխատած փոքր գումարով, ու նաև ծնողներս են օգնում իրեն հնարավորությունների սահմաններում:

Ամուսնացել եմ սիրելով, սակայն վերջերս շատ են իմ կյանքում տհաճ միջադեպերը: Ծնողներս ի սկզբանե չէին հավանում ապագա
ամուսնուս, նրանց չէր գոհացնում սիրելիիս վերաբերմունքն իմ ու մեր ապագայի հանդեպ:Իսկ ինձ համար ամեն ինչ լավ էր,ու ես չէի
սպասում, որ մեր ընտանիքը կարող է այս օրն ընկնել:Ամուսինս, երբ մենք դեռ նոր էինք սկսել ընկերություն անել, հաճախ էր խոսում
այն մասին, որ ժամանակակից իրականության մեջ կանայք ու տղամարդիկ պիտի հավասար լինեն:

Նա ինձ նվիրում էր ծաղիկներ, կոնֆետներ, փոքր նվերներ,բայց,օրինակ,սրճարանում յուրաքանչյուրս մեր փոխարեն էինք վճարում:
Ինձ դա նորմալ էր թվում, որովհետև էլի գիտեմ նման դեպքեր:Հանդիպելուց կես տարի անց ամուսնացանք: Հարսանիքը կազմակեր-
պեցին մեր ծնողները: Երբ սկսեցինք միասին ապրել, էլի նույն ձև էինք անում. ամեն ինչի համար հավասար վճարում էինք:

Անգամ երբ խոսք գնաց երեխա ունենալու մասին, էլի որոշեցինք ամեն ինչ միասին անել:Ես դեմ չէի, որովհետև բավականին լավ աշ-
խատավարձ էի ստանում, բայց ամեն ինչ փոխվեց, երբ դեկրետ գնացի: Երբ ծնվեց երեխաս, մեծ աշխատավարձի փոխարեն սկսեցի
ստանալ պետության կողմից տրվող չնչին ամենամսյա նպաստ՝ երեխայի խնամքի համար նախատեսված:

Բայց պարզվեց, որ դա կապ չունի, միևնույնն է, իմ անձնական ծախսերը ու երեխայի հետ կապված ծախսերի կեսը պիտի ես հոգամ:
Ընդ որում ամուսինս հրաժարվում է երեխայի խնամքը նույնպես կիսել, քանի որ ինքը աշխատում է:Ես ուղղակի շոկի մեջ եմ:Երբ գը-
նում ենք խանութ, նա դրամարկղի մոտ պահանջում է, որ գումարի կեսը ես տամ:

Մի քանի օր առաջ նա պարտքով մթերք է գնել տան համար,բայց ես պիտի վերադարձնեմ գումարի իմ բաժինը,երբ ավարտեմ թարգ-
մանությունն ու ստանամ վճարը:Ես էլ չգիտեմ, թե ինչ անեմ: Ամուսինս այս ամենի մեջ ոչ մի վատ բան չի տեսնում: Նա 13 տարի ապ-
րել է Մեծ Բրիտանիայում, ու ասում է, որ հենց այսպես է տեսնում ընտանիքի մոդելը, իսկ ինձ համար այս ամենն անընդունելի է: Չեմ
կարող ապրել մի մարդու հետ, ով իր հիվանդ, ջերմությունից թուլացած կնոջ համար դեղ է գնում դեղատնից, իսկ հետո էլ խնդրում
գումարը:

Սպասում է, թե երբ պիտի փոքր երեխայի խնամող կինը իր ծնողներից գումար ուզի ու տա իրեն…Փորձել եմ խոսել սկեսուրիս հետ,
բայց նա ասում է, որ չի կարող ազդել որդու վրա: Ու առհասարակ, ես գիտեի, թե ինչ քայլի էի գնում թող հիմա չդժգոհեմ: Այնքան
վատ եմ ինձ զգում…

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика