Ես արդեն 46 տարեկան եմ, իսկ ամուսինս 48․ Ողջ կյանքում երազել ենք դուստր ունենալու մասին․․․Մի քանի օր առաջ աղբանոցի մոտով անցնելիս գտանք մեր կյանքի երազանքը

Ես արդեն 46 տարեկան եմ, իսկ ամուսինս 48․ Ողջ կյանքում երազել ենք դուստր ունենալու մասին․․․Մի քանի օր առաջ աղբանոցի
մոտով անցնելիս գտանք մեր կյանքի երազանքը։Ես 46 տարեկան եմ, ամուսինս՝48: Ունենք բազմազավակ, սիրով լի ընտանիք: Մե-
ծացնում ենք մեր 5 որդիներին: Ես ու ամուսինս միշտ երազել ենք դստեր մասին, բայց չի ստացվել:

Այդ աշնանային օրը փոխեց մեր կյանքը: Ամուսինս ամեն առավոտ աշխատանքի գնալիս գցում էր մեր տան աղբը. այդպես արդեն 15
տարի:Այդ օրը նա սովորականի պես համբուրեց մեզ, վերցրեց տոպրակը և գնաց:Հանկարծ 5 րոպե անց նա վերադարձավ՝ նորածին
փոքրիկի գրկած…Պարզվում է, նա մոտեցել է արկղերին, որ գցի աղբը, և երեխայի լաց է լսել:

Փորփրել է և հայտնաբերել ծածկոցով փաթաթված փոքրիկին: Խեղճն այնքան էր սառել և լացել, որ կապտել էր…Սիրտս կտոր-կտոր
եղավ. ինչպես կարելի է երեխայի հետ այդքան անմարդկային կերպով վարվել:Մենք զանգեցինք ոտսիկանություն, բայց մինչ նրանց
գալը երեխային կերակրեցի. ինչպես հասկացաք, մեր տանը շշի և կաթի պակաս լինել չի կարող:Ես փոքրիկին տաք հագցրեցի և գր-
կեցի. նա 5 րոպեում քնեց իմ գրկում:

Երեխան աղջիկ էր…նա,ում մասին երազել եմ ամբողջ կյանքում,ինչ-որ մեկի համար հավասար է եղել աղբի…գլխումս չէր տեղավոր-վում:Ոստիկանությունից մեզ ասացին, որ երեխային պիտի հիվանդանոց տանեն. ամուսինս գնաց նրանց հետ: Հենց այդ օրը երեկո-
յան խոսեցինք և հասկացանք, որ նա պիտի մնա մեզ հետ…նա մեր աղջիկն է:

2 ամիս անց Մարիային բերեցինք տուն: Ի դեպ, եղբայրներն են որոշել անունը: Նրանք այնքան են սիրում քրոջը, վիճում են, թե ով
պիտի օրորի կամ խաղա նրա հետ…Հիմա ես ամեն ինչ ունեմ, անչափ երջանիկ եմ…

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика