Ես արդեն 45 տարեկան եմ, բայց այդպես էլ չեմ ամուսնացել․ Շատ կարևոր հետևություն եմ արել հարաբերությունների մասին․․․Ես
45 տարեկան մի կին եմ, ով ամբողջ կյանքում սպասել է իր արքայազնին, բայց նա այդպես էլ չի եկել: Չգիտեմ, էլի սպասեմ թե արդեն
ուշ է: Այնքան շատ են երիտասարդ, գեղեցիկ, անթերի մաշկով ու մազերով աղջիկները… Ես ում եմ պետք…

Բանն այն է, որ տարեց տարի ապրելն ավելի է դժվարանում: Գոնե իմ տունն ունեմ, աշխատանք, այնքան էլ շատ չեմ վաստակում,
բայց ինձ հերիքում է: Ունեմ որոշակի հավաքած գումար, որովհետև ոչ մեկ չկա իմ կողքին, եթե ինձ մի բան պատահի, պիտի ինքս
լուծեմ հարցերս:Երբեմն նայում եմ կանանց, ովքեր սովորեցնում են, որ պետք է ներդրումներ կատարես ինքդ քո մեջ: Այսինքն եթե
բավականաչափ ներդրում կատարես, քեզ կարգի բերես, մշտապես հետևես արտաքինիդ, հովանավոր կգտնես:
Բայց ես այս ամենը չեմ հասկանում ու չեմ ընդունում: Ու պիտի նշեմ, որ վատ տեսք չունեմ 45 տարեկանի համար, իսկ ներարկում-
ներ ու լիցքեր անել չեմ ուզում: Այսինքն հովանավոր գտնելու հույսս էլ կտրեմ…Լսել եմ նաև այսպիսի պատմություններ. աղջիկները
համացանցով ծանոթանում են տղաների հետ, ժամադրվում սրճարանում, նրանց հաշվին սնվում ու կորում են: Նման աղջիկների
մեկնաբանություններ եմ երբեմն տեսնում, որ ասում են՝ գոնե շաուրմա կերա…

Ի՞նչ շաուրմա, առավելագույնը, որ ինձ առաջարկել են՝ սուրճն է եղել, այն էլ նախընտրել եմ ինքս վճարել: Որտեղի՞ց են գտնում ստա-
մոքսի հովանավորների…Մի խոսքով, երկար մտածելուց հետո այս եզրակացությանը եկա. իմ լավագույն ու ամենահուսալի իմ հովա-
նավորը… ես ինքս եմ: Համաձայն չե՞ք:
