Եղբայրս առաջարկեց վաճառել կամ գրավ դնել բնակարանս ու գումարը տալ իրեն, բայց ես հրաժարվեցի․․․Այդ օրվանից ծնող-ներս ինձանից երես թեքեցին
Ես 35 տարեկան եմ, ամուսնացած չեմ, ապրում եմ միայնակ՝ իմ սեփական բնակարանում: Արդեն 13 տարի ես աշխատում եմ, և գրեթե 10 տարի զրկել եմ ինձ ամեն ինչից, որ գումար խնայեմ և գնեմ իմ այս տունը:Տունս 2 սենյականոց է, վերանորոգված: Գնել եմ առանց որևէ մեկի օգնության:

Իսկ հիմա այս բնականարանի պատճառով ծնողներս ինձանից երես են թեքել:Պարզապես ես հրաժարվում եմ տունս վաճառել, որ եղբորս օգնեմ գումարով: Նա վերջերս է ամուսնացել, հիփոթեքով չի կարող գնել, քանի որ բանկն իրեն վարկ չի տրամարդում: Ծնողներիս տունը փոքր է, հենց դա ինձ ժամանակին դրդեց առանձնանալ:
Եղբորս կինը հղի է, նրանք ուզում են որքան հնա րավոր է շուտ լուծել բնա կարանի հարցը, և չգիտես ինչու որոշել են, որ դա պի-տի անեն իմ հաշվին:Մայրս ասում է,որ վաճառեմ իմ տունը,ինձ համար ծայրամասում 1 սենյակ գնեմ, իսկ մնացած գումարը տամ եղբորս, որ ինքն էլ իր համար կարողանա գնել: Բայց ես չեմ ուզում անել դա:

Իմ հալալ քրտինքով վաստակած գումարով եմ գնել, հոգացել եմ, որ հարմարավետ ապրեմ,ոչ մեկի նեղություն չտամ,ինչի՞ համար հիմա պիտի հրաժարվեմ իմ սեփականությունից:Ծնողներս այլևս չեն ուզում խոսել ինձ հետ,նույնիսկ զանգերիս չեն պատասխա-նում: Ի դեպ,եղբայրս փորձում է ինձ հետ լավ հարաբերություններ պահպանել, ուրախ եմ, որ գոնե ինչ-որ մեկը հասկանում է ինձ:
