Ժամանակակից ապրելակերպը պահանջում է մեզանից շրջապատի մարդկանց հետ շփում։ Սակայն հաճախ նման շփումից հետո զգում ենք ուժերի անկում և լավ տրամադրության բացակայություն։ Այդ պատճառով էլ ճիշտ որոշում է՝ հնարավորինս խուսափել նման մարդկանցից։ Այսօր կպատմենք, թե ինչպես տարբերել բացա-սական մտածելակերպով մարդկանց։
Այդ մարդկանց ամենաարտահայտված գիծը՝ կյանքի բոլոր ոլորտներում դրականի բացակայությունն է։ Նրանք միշտ բացասաբար են մտածում և հաղորդակցման միջոցով փոխանցում են վատ տրամադրությունը դիմացի-նին։Նրանք չեն կարողանում հանգստացնել և գոտեպնդել մարդուն դժվար պահին, կյանքի ծանր ժամանակաշր-ջանում, այլ միայն բարդացնում են վիճակը իրենց բացասական մտքերով։
Սեփական մտահղացումների և հաջողությունների մասին ոչ մի դեպքում մի պատմենք բացասական տրամա-դրվածությամբ մարդկանց, այլապես նրանք կսկսեն ձեզ համոզել հրաժարվել պլաններից, կփորձեն ձեզ շեղել դրական տրամադրվածությունից և կցանեն կասկածների, անվստահության և վախերի սերմեր։

Այդ մարդիկ ոչ միայն փոխանցում են բոլորին բացասական լիցքեր, այլև ինքներն են վախենում ԱՄԵՆ ԻՆՉԻՑ։
Բոլոր փոփոխությունները նրանց մոտ վախ են առաջացնում։ Նրանց համար ավելի ապահով ու հարմարավետ է, երբ իրենց կյանքը համաչափ ու կայուն է։ Դրա համար էլ նրանք չեն ձգտում փոխել սովորական դարձած ռե-ժիմը՝ նվազագույնի հասցնելով ռիսկերն ու ավանտյուրիզմի բոլոր հնարավոր արտահայտումները։
Եթե ձեր շրջապատում մշտապես նման մարդ գտնվի, ապա փոփոխությունների հույս մի էլ ունեցեք։ Բացասա-բար տրամադրված մարդիկ փորձում են փակել իրենք իրենց նոր ծանոթություններից և էմոցիաներից։ Նրանք մեծ դժվարությամբ են ընտելանում նոր աշխատանքին կամ բնակության նոր վայրին։ Նրանք ստեղծում են փոքր աշխարհ, որտեղ էլ ապրում են հաստատված ու անփոփոխ կանոններով։
Հիմնվելով վերը նշվածի վրա՝ միայն կարող ենք խորհուրդ տալ չշփվել նմանատիպ մարդկանց հետ և սովորել տարբերել նրանց։ Ընդունեք միայն դրական լիցքեր և շրջապատեք ձեզ միմիայն հաճելի և ուրախ մարդկանցով։ Իսկ բացասական մարդկանցից հեռու մնացեք։
