Եթե անձրևոտ եղանակին քնելու մեծ ցանկություն ունեք կամ ձեր ինքնազգացողությունը եղանակի փոփոխության հետ փոփոխվում է․ ապա անպայման պետք է իմանաք այս 3 փաստերը

Եթե անձրևոտ եղանակին քնելու մեծ ցանկություն ունեք կամ ձեր ինքնազգացողությունը եղանակի փոփոխության հետ փոփոխ-
վում է․ ապա անպայման պետք է իմանաք այս 3 փաստերը։Մարդկանց մեծ մասը անձևորտ եղանակին քնելու անհագ ցանկություն
է ունենում։ 3 մասնագետներ, ովքեր ուսումնասիրել են մետեոկախվածության երևույթը, ընդհանուր հետևություններ են հրապարա-
կել։Ահա թե ինչ կարևոր փաստեր ենք առանձնացրել նշված ուսումնասիրությունից։

1․ Մետեոկախվածությունը հիվանդություն չէ։

Հնարավոր չէ մետեոկախվածությամբ հիվանդ լինել։ Բայց չի բացառվում, որ ունեք որևէ առողջական խնդիրներ, որոնք էլ ի հայտ են
գալիս վատ եղանակին։ Թուլություն, ուժասպառություն, հևոց, գլխացավեր, տրամադրության անկումներ, գլխապտույտներ՝ այս ա-
մենը սրտանոթային և շնչառական համակարգի հիվանդո ւթյունների, հորմոնալ խանգարումների ախտանիշներ են, այլ ոչ թե վատ
եղանակի հետևանք։Մեր ենթագիտակցությունն այնպես է կառուցված, որ մենք ինքներս ենք վատ ինքնազգացողությունը կապում
եղանակի փոփոխման հետ։Չէ որ ավելի հեշտ եք մտապահում դեպքերը,երբ ոտքը սկսել է ցավել և այդ օրը ձյուն է եկել,քան թե երբ
ցավացել է ոտքը, բայց արևոտ եղանակ է եղել։ Իսկ ներշնչնանքն աշխատում է հոգեսոմատիկ ուղղությամբ, այսինքն հոգեկանն ազ-
դում է մարմնի վրա։

2․ Երեխաներն անտարբեր են եղանակի նկատմամբ

Երեխաները շատ արագ են ադապտացվում փոփոխություններին, այդ թվում նաև եղանակային։ Բացի այդ, նրանք չունեն քրոնիկ
հիվանդություններ, որոնք կարող են սրվել եղանակի փոփոխման հետևանքով։

3․ Ինչու՞ եք անձրևոտ եղանակին քնելու ցանկություն ունենում

Մթնոլորտային ճնշման իջնելու հետևանքով օդի մեջ նվազում է թթվածնի քանակը։ Օրգանիզմը սկսում է խնայել, ինչն էլ ազդում է
առույգության վրա, իսկ դուք էլ հետևաբար ուզում եք հանգիստ պառկել ու քնել։

Ապրեք առողջ

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика