Եզան լեզվի ամենաօգտակար հատկություններն են

Եզան լեզուն բույս է, որը տարածված է ամբողջ աշխարհում: Շնորհիվ իր բուժիչ հատկությունների՝ այն հազարամյակներ շարունակ օգտագործվել է տարբեր բուժիչ պրոցեդուրաների ժամանակ: Այն պարունակում է մեծ քանակությամբ ասկորբինաթթու, վիտամին K, կալցիում և բետա-կարոտին:

Այս բույսն օժտված է հակաբորբոքային, հակամանրէային, հակահիստամինային, միզամուղ, խորխաբեր հատկություններով և օգնում է դադարեցնել արյունահոսությունները: Եզան լեզվի տերևները կարելի է օգտագործել հում վիճակում կամ ավելացնել աղցաններին: Դրանք, հակաբորբոքային հատկությունների շնորհիվ, օգնում են հանգստացնել թարախակույտերի, միջատների խայթածի, մանր վերքերի և մաշկային այլ խնդիրների հետևանքով առաջացած ցավն ու քորը: Բացի այդ, այդ տերևներով կարելի է պատրաստել թուրմեր, օշարակներ կամ թեյեր:

Եզան լեզուն նաև օգում է ազատվել մաշկային ու մարսողական խնդիրներից ու դաշտանային ցավերից և բուժում է արթրիտը: Բացի այդ, գիտական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս բույսը շատ արդյունավետ է նաև քրոնիկ բրոնխիտի բուժման համար: Եզան լեզվի տերևները պարունակում են մեծ քանակությամբ վիտամին C, որը շատ արդյունավետ է իմունիտետը բարձրացնելու համար: Բացի այդ, դրանք նաև հարուստ են վիտամին A-ով, որը պահպանում է աչքերի առողջությունը՝ պաշտպանելով հիվանդություններից, որոնք կարող են հանգեցնել կուրության:

Այս յուրահատուկ բույսը կարելի է օգտագործել նաև օրգանիզմի ընդհանուր վիճակը բարելավելու համար:

Եզան լեզվով թեյի բաղադրատոմսը.

· 1 ճ.գ. թարմ կամ չորացրած եզան լեզու,

· 1 բաժակ եռման ջուր,

· 1 թ.գ. մեղր (ցանկության դեպքում):

Պատրաստման եղանակը.

Անհրաժեշտ է եզան լեզուն ամբողջությամբ (սերմերը, արմատները և տերևները) դնել եռման ջրի մեջ, թրմել 10 րոպե, այնուհետև քամել: Ցանկության դեպքում կարելի է ավելացմել նաև մի փոքր մեղր:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика