Դու գեղջուկ ես, անգործ ու աղքատ, մեր հաշվին ուտում ես, ապրում․․Այսպես էր ասում սկեսուրս, երբ մոտենում էի սառնարանին
Ինչպես պարզվեց, ամուսնուս ընտանիքում անթո ւյլատրելի է բացել սառնա րանն այն ժամանակ, երբ ուզում ես: Սակայն ամենահե-տաքրքիրն այն է, որ այդ կանոնը վերաբերվում է միայն ինձ՝ հարսին:Այսինքը, եթե ինձ ինչ-որ բան պետք լինի սառնարանից, կարող եմ բացել գանձարանը միայն ամուսնուս ու սեկսուրիս թույլտվությունը ստանալուց հետո: Չգիտեմ, թե ինչ եմ արել, որ նման պատվի եմ արժանացել: Խոզ չեմ, ամբողջ օրը չեմ ուտում, ընդամենը 58 կիլոգրամ եմ կշռում:

Թե ինչու են որոշել արգելել սննդին մոտենալ այն ժամանակ, երբ ինձ է հարմար, չգիտեմ:Խնդիրը սկսվեց այն ժամանակ, երբ ամուս-նուս ծնողներն իմացան, որ ես գյուղից եմ: Սկզբում ուղղակի ակնարկում էին, որ դա իրենց դուր չի գալիս: Բայց մի 3 ամիս առաջ իմ աշխատատեղը փակվեց, ու այդ պահից սկսած մեր տանը սկսվեցին լուրջ խնդիրներ:

-Գեղջուկ ես, աղքատ ու անգործ: Մեր հաշվին ապրում ես՝ ուտում ու լողանում… -ասում է սկեսուրս:
Նրանք հաճախ են մոռանում, որ «աղքատ» ծնողներս ամսական մի քանի անգամ միս, ձուկ, բանջարեղեն, միրգ ու կաթնամթերք են ուղարկում: Պատկերացնում եք, ծնողն երիցս վերցնում են այդ ամենը, բայց ինձ չեն թողնում ձեռք տալ սառն արանին:
Ամուսինս իր աշխատավարձը ստանում է, ծխախոտի ու բենզինի գումար պահում մոտը, մնա ցածը տալիս է մորը: Ես դեռ սկանդալ չեմ սարքում… լուռ համբերում եմ ու աշխա տանք փնտրում…
