Հանրապետության հրապարակից ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը դիմեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցությանը։ «Շատերիդ ճանաչում եմ։ Կիրակի օրը Եռաբլուր այցից հետո մի պահ ուղղակի ինքս ինձ կորցնելով զանգահարեցի մի քանի պատգամավորի, մեծ մասի արձագանքը, որոնց, ցավոք ճանաչել եմ, հայվանի արձագանք էր՝ ես կապ չունեմ։
«Իմ քայլի» պատգամավորներ, բոլորդ կապ ունեք։ Դուք Նիկոլի աթոռի ոտքերը բռնողն եք, ծնկաչոք բռնողներն եք, մի օր մեղա եք գալու ժողովրդի առաջ ծնկաչոք, ոչ թե Նիկոլի»,- հայտարարեց Գեղամ Մանուկյանը։

Նա մինչ կհրապարակեր «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների անունները, զգուշացրեց, որ իրենք ամեն ինչ անում են, որ սահմաններն ու կարմիր գծերը չանցնեն, մարդկությունը ոտնատակ չտան, ապա ասաց, որ իր ձեռքում եղած թղթերում ոչ միան պատգամավորների անուն-ազգանուններն են, այլեւ հեռախոսահամարները, սակայն ինքը զերծ կմնա դրանք հրապարակելուց։
«Բայց, միայն այսօր։ Վաղը ուշ է լինելու։ Մենակ չասեք՝ անձեռնմխելիություն, եթե անձեռնմխելիություն եք ասում, ապա գնացեք Որոտանի մասին մտածեք»,- հայտարարեց Գեղամ Մանուկյանը, ապա հրապարակեց «Իմ քայլը» խմբակցության անդամների անունները։
