Դեռ վաղ տարիքում ես ու քույրս մնացինք առանց հայրիկի․․․Մայրս մեզ միայնակ է մեծացրել

Դեռ վաղ տարիքում ես ու քույրս մնացինք առանց հայրիկի․․․Մայրս մեզ միայնակ է մեծացրել։Հայրս հեռացավ կյանքից, երբ դեռ փո
քր երեխա էի․․․Մայրս ստիպված եղավ իմ ու քրոջս համար պատասխանատվությունը վերցնել իր ուսերին։Միակ մեր մտերիմ հարա-
զատը հայրիկիս կողմից տատիկն էր, բայց մայրս երբեք սկեսուրից օգնություն չէր խնդրում։

Բացի հիմնական աշխատանքից նա կատարում էր ցանկացած գործ, միայն թե կարողանա վճարել մեր տան վարձը, մեր ուսման ու
սնունդի համար։Հիշում եմ, երբ 17 տարեկան էի, ընդունվեցի գործի որպես բանվոր՝ տան մոտակայքում գտնվող խանութում։ Իմ ամ
բողջ աշխատած գումարը հավաքում էի, որ կարողանամ գնել համակարգիչ, որի մասին այնքան էի երազում։

Բայց մի օր սովորականից շուտ եկա տուն ու պատահաբար լսեցի, որ մայրս զանգել է մեր տատիկին։ Նա գումար էր խնդրում իր վի-
րահատության համար․․․ Իսկ ես անգամ չգիտեի, որ մայրիկս առողջական խնդիրներ ունի․․․ Մայրս ասաց, որ բացի վիրահատութ-
յան գումարից, նաև տան վարձն էլ չի կարողացել հավաքել, քանի մեջքի ցավի պատճառով աշխատանքից բացակայել է։

Ես առանց երկար մտածելու իմ ամբողջ հավաքած գումարը դրեցի մորս դրամապանակի մեջ։ Հետո երբ նա երեկոյան հայտնաբերեց
գումարը, զանգեց տատիկիս ու ասաց, որ էլ պետք չէ։ Ես ինձ այնքան լավ էի զգում, որ կարողացել եմ օգնել իմ ամենամտերիմ մար-
դուն, ով իր կյանքն ու առողջությունը չի խնայել հանուն երեխաների։

Այդ օրվանից անցել է 4 տարի, իսկ ես առաջվա պես պատրաստ եմ օգնել մորս՝ առանց մի վայրկյան հապաղելու։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика