Դեռահաս տղան հեծանիվով հարվածեց թանկարժեք ավտոմեքենային․ Այն, ինչ արեց ավտոմեքենայի տերը, անսպասելի էր բոլորի
համար․․․Ամեն ինչ սկսվեց, երբ Կարիմ անունով տասներկուամյա տղան ծննդյան օրը ստացավ իր երազած նվերը:Նա երկար ժամա-
նակ երազում էր հեծանիվի մասին,ժամերով կանգնում էր խանութների ցուցափեղկերի մոտ և հիանում այնտեղ ցուցադրված հեծա-
նիվներով:

Մայրը գիտեր նրա երազանքի մասին: Ամուսնու մա հվանից հետո կինը հազիվ էր ծայրը ծայրին հասցնում: Նա ամիսներ շարունակ
գումար էր տնտեսում ՝ որդու երազանքը կատարելու համար: Եվ ահա վերջապես նա կարողացավ որդու համար գնել հեծանիվ: Այն
օգտագործված էր, բայց Կարիմի ուրախությանը չափ չկար:Նա առավոտիցմինչև ուշ երեկո չէր բաժանվում իր հեծանիվից: Մի քանի
օր անց տեղի ունեցավ մի դեպք:
Կարիմը չկարողացավ արգելակել հեծանիվը և բախվեց թանկարժեք մեքենային: Տերը դուրս եկավ մեքենայից ու խիստ հայացքով
նայեց Կարիմին: Հեծանիվը մասերի էր բաժանվել, բայց այդ պահին Կարիմին մի բան էր անհանգստացնում: Նա անհանգստանում
էր, որ մեքենայի տերը կստիպի իր մորը վճարել մեքենայի վերանորոգման համար: Մեքենայի տերը հարցրեց Կարիմի հասցեն, անու-
նը ազգանունը և հեռացավ:

Կարիմն ու մայրիկը անհանգիստ սպասում էին մեքենայի տիրոջ հայտնվելուն: Երրորդ օրը դուռը թակեցին:Երբ մայրիկը բացեց դու-
ռը, դռան մոտ տեսավ մի հաճելի տղամարդ: Վերջինս ճշտեց արդյոք այդ բնակարանում է ապրում Կարիմը: Ժպտալով կնոջը հանձ-
նեց նոր հեծանիվը: Կարիմն աչքերին չէր հավատում, նա կրկին հեծանիվ ուներ, բայց այս անգամ նորը:
Երբ նա Կարիմի տարիքին էր, նրա հետ նույնպիսի դեպք էր պատահել և մեքենայի տերը նույն կերպ էր վարվել: Այդ օրվանից երի-
տասարդ տղամարդն ու Կարիմը դարձան լավ ընկերներ:
