Դեկտեմբերի 16-ի աստղագուշակ․ Հետաքրքիր գործնական առաջարկներ կստանան Կարիճները․․․
Խոյ:
Այսօր ստիպված եք կարևոր որոշում կայացնել, և որքան էլ փորձեք ժամանակ ձգել,միևնույն է հարցը շրջանցել չի ստացվի։Այսօր պարզապես ի վիճակի չեք հաշվի առնել բոլոր հանգամանքները, ի դեպ՝ չի բացառվում, որ որևէ մեկը, դիտմամբ թե պատահմամբ,ձեզ կեղծ լուրեր փոխանցի: Փորձեք լիցքաթափ վել, լավ մտքերն ի հայտ կգան անսպասելի:Օգնության ակնկալիք չունենաք նրանցից , ովքեր ձեր գործերին իրազեկ չեն:Այսօր հնարավոր է զղջաք՝ ժամ անակին հարազատների հետ չանկեղծանալու, սիրելիի հետ ձեր ապրումներով չկիսվելու պատճառով: Փորձեք առավել համարձակ և ազնիվ լինել:
Ցուլ:
Օրվա առաջին կեսը լարված ու անհանգիստ կանցնի: Մշտապես զբաղված եք, սակայն, կարծես, ինքներդ էլ չգիտեք, թե ինչով: Խճճված, անհասկանալի գոր ծունեությունն այն չէ, ինչը կարող է տրամադրություն բարձրացնել: Փորձեք հստակ ծրագրեր կազմել և գործել դրանց համաձայն: Մի՛ արձագանքեք շրջ ապատի մարդկանց՝ ձեզ շեղելու, մոլորեցնելու փորձերին:Օրվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունը կմեծանա:Ձեզ առավել վստահ կզգաք: Ընկերները և համախոհներն օգնության կհասնեն, լավ խորհուրդներ կտան:
Երկվորյակ:
Բարդ օր է սպասվում: Հաճախ տարաձայնություններ կառաջանան մանրուքների շուրջ: Այսօր չափից շատ խստապահանջ եք, թե՛ ինքներդ ձեր և թե՛ շրջապա տի նկատմամբ: Հավատացեք՛, դժգոհությունը ձեզ գրավչություն չի հաղորդում: Հարաբերութունները, որոնք շատ թանկ են ձեզ համար, քայքայման եզրին են: Մեկուսանալու, ինքներդ ձեզ հետ միայնակ մնալու ցանկություն կունենաք: Դա ձեզ կօգնի հանգստանալ և վերականգնել ուժերը:Երկարաժամկետ նախա գծեր կազմելիս՝ հաշվի առեք, որ հետագայում ստիպված եք լինելու դրանք փոփոխության ենթարկել:Օրվա երկրորդ կեսին ստացված լուրերը կստիպեն խոր հել, թե արդյոք ճիշտ հերթականությամբ եք դասավորում ձեր ծրագրերը:
Խեցգետին:
Հրաշալի օր է աշխատանքին նվիրելու համար:Այսօր, հարկ եղած դեպքում, կարող եք անգամ անլուծելի թվացող խնդիրներ հաղթահարել: Ձեր ջանքերը շատ բարձր կգնահատվեն, հաճախ կգերազանցեն ձեր սպասելիքները: Նշանի շատ ներկայացուցիչներ, մասնագիտական ոլորտում հաջողությունների հասնելու հա մար, ստիպված կլինեն որոշ խորամանկությունների դիմել: Նպատակահարմար օր է խոշոր գնումներ կատարելու համար:Անձնական հարաբերություններում բացասական միտումների ազդեցությունը մեծ է: Մանրուքների շուրջ կվիճեք բոլոր նրանց հետ,ում սիրում եք:Օրը հարմար չէ սիրավեպ սկսելու համար, այդ հարաբերություններն իրենց հետ միայն նոր խնդիրներ կբերեն:
Առյուծ:
Նոր մտահաղացումներն այնքան շատ են, որ չեք կողմնորոշվի, թե ինչից սկսել: Տրամադրությունը փոփոխական կլինի, նշանի շատ ներկայացուցիչներ հա կասական զգացողություններ կունենան, պատրաստ կլինեն ամեն ինչ վտանգել կարճատև հաճույքների համար: Աստղերը խորհուրդ են տալիս առավել զուսպ լինել, այսօր որոշ սահմանափակումները հետագայում կօգնեն խուսափել մի շարք խնդիրներից:Ղեկավարության հետ լեզու գտնել չի ստացվի: Տարեց ազգա կանների հետ հարաբերությունները ևս լարված կլինեն: Սիրելի անձնավորությունն այսօր միշտ ձեր կողքին կլինի, բորլոր գործերում կքաջալերի և կո գևորի:
Կույս:
Այսօր կարող են որոշ դժվարություններ առաջանալ, որոնք, սակայն, ձեզ չեն վախեցնի: Էներգիայի հոսք կզգաք, կհասկանաք, որ պատրաստ եք հաղթահա րել ցանկացած խոչընդոտ: Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր, աշխատանքին վերաբերող, կարևոր տեղեկություններ կստանան: Կարող եք վերջ դնել ղե կավարության հետ ունեցած հին կոնֆլիկտներին և ամրապնդել մասնագիտական դիրքերը:Ձեր գործնական ակտիվությանը կարելի է միայն նախանձել: Հրաշա լի կերպով գլուխ կհանեք ֆինանսական խնդիրներից: Անձնական հարաբերություններում լուրջ փոփոխություններ չեն սպասվում, ինչն այսօր պետք է դրա կան համարել:
Կշեռք:
Այսօր կօգտագործեք ձեզ ընձեռնված բոլոր հնարավորությունները: Ուղևորությունները հրաշալի կդասավորվեն, ոչ միայն դրական լիցքեր կհաղորդեն այ լև կօգնեն հետքրքիր ծանոթություններ հաստատել: Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր մեծ ճանաչում և համբավ ձեռք կբերեն, ի հայտ կգան նոր երկր պագուներ:Այսօր կծնվեն գաղափարներ,որոնք,առաջին հայացքից, կարող են անիրագործելի թվալ,սակայն,հետագայում ձեզ կհաջողվի կյանքի կոչել դրանք: Ֆինանսական տեսանկյունից բարեհաջող օր է: Հնարավոր է որոշակի գումարային շահույթ:
Կարիճ:
Հնարավոր են հետաքրքիր գործնական առաջարկություններ: Առանց հապաղելու ընդունեք դրանք, եթե ցանկանում եք ձեր բոլոր մտահաղացումներն իրագոր ծեու հնարավորություն ստանալ: Գործունեության ոլորտը կընդլայնվի, կստանձնեք նոր պարտականություններ,սակայն այդ ամենը ձեզ չի անհանգստացնի: Մեծ խանդավառությամբ կտրվեք աշխատանքին: Հնարավոր է ի հայտ գան նոր դաշնակիցներ, որոնց հետ համագործակցությունն արդյունավետ կլինի:Հրաշալի օր է արվեստի գործեր, հնաոճ իրեր,զարդեր ձեռք բերելու համար: Ձեր ճաշակն այսօր չի հիասթափեցնի, ուշադրություն կդարձնեք միայն այն իրերին որոնք իրոք հիացմունքի են արժանի:
Աղեղնավոր:
Օրը բարեհաջող է բոլոր նրանց համար, ովքեր անգամ տհաճ գործերը չեն հետաձգում և ճիշտ ժամանակին հասցնում են իրագործել ծրագրերը: Նշանի նման ներկայացուցիչներն այսօր կխուսափեն անախորժություններից, ոչ ցանկալի շփումներից, ֆինանսական խնդիրներից:Բարեհաջող օր է կաճատև գործուղում ների համար: Սիրային ժամադրությունները չեն արդարացնի ձեր սպասելիքները, փոխարենը՝ ընկերական հանդիպումները կուրախացնեն ձեզ :
Այծեղջյուր:
Վաղեմի հակառակորդները կհիշեցնեն իրենց մասին, կոնֆլիկտներից կհաջողվի խուսափել, եթե չենթարկվեք նրանց սադրանքներին: Այսօր շրջապատում բոլ որը կքննադատեն ձեզ, սակայն այդ ամենին հանգիստ կվերաբերվեք, տեղին արված նկատողությունները հաշվի կառնեք: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են չնախատեսված ուղևորություններ, որոնք հրաշալի կանցնեն:Սիրավեպ կսկսեք այն մարդու հետ, ով հետագայում մասնագիտական ոլորտում կաջակցի ձեզ, կօգնի իրականացնել որոշ բիզնես ծրագրեր: Ընտանիք կազմած Այծեղջյուրները մի շարք կենցաղային հարցեր կլուծեն:
Ջրհոս:
Հաջողությունն ամենուր կժպտա ձեզ, վստահ եք, որ աստղերը ձեր կողմից են և այդ զգացումը ձեզ երկար ժամանակ չի լքի: Հանգամանքները բարեհաջող կդասավորվեն և կօգնեն մասնագիտական ոլորտում հաջողության հասնել: Գործընկերների հետ հարաբերությունները կպարզաբանվեն, հին վեճերը կհարթ վեն: Հնարավոր է գրասենյակային սիրավեպ սկսեք:Օրվա երկրորդ կեսին հնարավոր են գումարային մուտքեր: Կարող եք շահեկան ներդրումներ կատարել, ձեռք բերել թանկարժեք իրեր, որոնց մասին միշտ երազել եք:
Ձկներ:
Օրվա առաջին կեսը նպատակահարմար է կարևոր գործեր ձեռնարկելու համար:Կկարողանաք կենտրենանալ և վրիպումներ թույլ չեք տա: Վերջին ժամանակներս ձեզ և ձեր մտերիմներին անհանգստացնող խնդիրներին ճիշտ լուծումներ կտաք: Համախոհների ընտրության հարցում զգույշ եղեք:Օրվա երկրորդ կեսը հան գիստ կանցնի: Կարող եք հանգստանալ, վերականգնել ուժերը: Առողջարարական պրոցեդուրաներն օգտակար կլինեն:Բազմամարդ միջոցառումներին մասնակցել կարող եք, սակայն այնտեղ երկար ժամանակ անցկացնել չարժե:
