Դարչին և մեղր, համադրություն, որը բուժում է շատ հիվանդություններ

Մեղրի ու դարչինի օգտակարության մասին հայտնի է շատ վաղուց, սակայն հարկավոր է հիշել, որ դարչինը լինում է տարբերի: Գոյություն ունի դարչինի 2 տեսակ՝ ցելյոնական ու կասիական(ինդոնեզական): Կասիան պարունակում է կումարինի բարձր մակարդակ, որը կարող է վնասակար լինել լյարդի համար:

Հաճախակի օգտագործման համար խորհուրդ է տրվում ցեյլոնյան դարչինը, որը աչքի է ընկնում կումարինի ցածր պարունակությամբ և բնականաբար այն վնաս չի պատճառի օրգանիզմին: Ձեզ ենք ներկայացնում մեղրի ու դարչինի համադրության օգտակարությունը որոշ հիվանդությունների դեպքում:

1. Խոլեստերինի բարձր մակարդակը

Այն մարդիկ, ովքեր թեյի հետ օգտագործել են 2 ճ/գ մեղր ու 3թ/գ դարչինի փոշի, նրանց մոտ խոլեստերինի մակարդակը ամենաքիչը 2 ժամից նվազել է 10%-ով:

2. Սրտի հիվանդություններ

Պատրաստեք մեղրով ու դարչինով խառնուրդ և ամեն օր, նախաճաշին այն քսեք ցորենի հացի վրա ու կերեք:

3. Միզուղիների ինֆեկցիաներ

1 բաժակ տաք ջրի մեջ լուծեք 2 ճ/գ դարչինի աղացած փոշի ու 1 թ/գ մեղր և խմեք այն քաղցած փորին: Դա կօգնի միզուղիներից դուրս բերել մանրէներին:

4. Մրսածություն

Խառնեք 1 ճ/գ մեղրը ¼ ճ/գ դարչինի փոշու հետ ու 3 օր շարունակ օգտագործեք այդ խառնուրդը: Դա կօգնի ազատվել քթանցքների խցանումից ու հազից:

5. Մաշկային ինֆեկցիաներ

Խնդրահարույց հատվածների վրա քսեք դարչինի ու մեղրի խառնուրդ և դա կօգնի ազատվել էկզեմայից, քարաքոսից ու մաշկային մի շարք այլ ինֆեկցիաներից:

Մի մոռացեք, որ ցանկացած տեսակի բուժումից առաջ հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика