Գիտնականները պնդում են, որ հաճախ կամ ամեն առիթով լաց լինող մարդիկ իրականում….

Լացը հատուկ է մարդուն, բոլորս ենք լացում՝ դրանով ի ցույց դնելով մեր դրական, բացասական հույզերը: Որոշ մարդիկ հաճախ են լաց լինում, որոշ մարդիկ էլ՝ կյանքում 3 կամ 4 անգամ:Հոգեբանների կողմից կատարված ու-սումնասիրությունները ցույց են տվել, որ հաճախ լացող մադիկ լավ են դիմակայում սթրեսին: Բանն այն է, որ ցանկացած մարդ պետք է արտահայտի իր հույզերը և յուրաքանչյուրը դա անում է տարբեր կերպ:

Լացը լավ մարդ լինելու և լավ ընկեր լինելու նշան է: Լացը նշանակում է, որ դուք չեք վախենում ձեր զգացմունք-ներից:Հարազատների կորուստը, սթրեսը, զայրույթը, ատելությունը, տխրությունը, հորմոնային դիսբալանսը, տխուր երգերը, ֆիլմերը մեզ խոցելի են դարձնում և մեզ ստիպում են լաց լինել: Երբ դուք չեք զսպում ձեր ար-ցունքները, դա շրջապատի մարդկանց հնարվորություն է տալիս հասկանալ ձեր վիճակը, դրա հետ մեկտեղ դա ձեզ ուժ է տալիս հույզերը կառավարելու և վերահսկելու համար:

Այն մարդիկ ովքեր հաճախ են լաց լինում, կարողանում են հաղթահարել սթրեսը: Լացը օգնում է ազատվել ծանր մտքերից, որոնցից իսկապես պետք է ազատվել, այլապես դրանք կարող են լուրջ հոգեկան հիվանդությունների հանգեցնել:Լացը ուժեղ մարդու նշան է, ում չի անհանգստացնում շրջապատի արձագանքը:

Երբեմն մենք այնպիսի թուլություն ենք զգում,որ պարփակվում ենք մեր մեջ:Մենք թաքցնում ենք մեր ցավը ժպի-տի տակ: Իրականում խորաթափանց մարկանցից հնարավոր չէ թաքցնել խորը և լուրջ զգացմունքները:Նրանք ովքեր չեն վախենում լաց լինել, բոլորից ուժեղ են, քանի որ կարողանում են կառավարել իրենց հույզերը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика