Գիտեմ, որ ամուսինս դավաճանում է ինձ, նույնիսկ մի քանի սիրուհի ունի, բայց չնայած դրան մենք շարունակում ենք իրար սիրել ու
համատեղ ապրել․․․Նրանք վաղ ամուսնացան: Աննան ընդամենը 22 տարեկան էր: Նրանք ինքնամոռաց սիրահարված էին և նվիր-
ված էին միմյանց:
Չնայած նրան, որ երիտասարդներն ունեին տարբեր տեմպերամենտ, նրանք կարողացան համերաշխ ընտանիք կազմել:Արսենը չէր
կարողանում լիովին նվիրվել ընտանիքին և շարունակում էր սիրուհիներ ունենալ: Աննան հասկանում էր նրան և ուներ ընդամենը
մի պայման.

-Ինչ ուզում ես արա,բայց դրանից չպետք է տուժի մեր ընտանեկան երջանկությունը: Եվ եթե հանկարծ որևէ մեկից երեխա ունենաս,
դա կլինի մեր ամուսնության վերջը:
Ժամանակի ընթացքում Աննան և Արսենը երեխաներ ունեցան,ամեն ինչ շատ լավ էր:Երբ երեխաները մեծացան, հեռացան ընտանի-
քից՝ սեփական կյանքը դասավորելով, ամուսինները մնացին միայնակ, մի օր կինը զանգ ստացավ: Երիտասարդ ձայնով մի աղջիկ էր
խոսում.
-Բաց թողեք ձեր ամուսնուն, ես նրան սիրում եմ:
-Ես նրան չեմ էլ պահում: Եթե ուզում է, թող գա ձեզ մոտ:

Կինը մեծ սկանդալ էր նախապատրաստել ամուսնու համար, սակայն երբ վեջինս վերադարձավ աշխա տանքից, նրա մեջքը ցավում
էր:Աննան մերսեց նրան, կերակրեց, սակայն չդիմացավ և տխուր պատ մեց, որ մի աղջիկ էր զանգել: Ամուսինը բարկացած վերցրեց
հեռախոսը և դուրս եկավ սենյա կից, իսկ Աննան ուրախ մտածեց, որ հիմա ինչ-որ մեկի բախ տը չի բերի: Իսկ երբ Արսենը եկավ և
պառկեց կնոջ կողքին, Աննան նայեց նրան և մտածեց.
-Ես քեզ շատ եմ սիրում և երբեք բաց չեմ թողնի:
Իսկ դուք ի՞նչ կարծիք ունեք այս իրավիճակի վերաբերյալ:
