Գթասրտությունը մասնագիտություն չի ճանաչում․․․Տաքսու վարորդը իր տանը ապաստան է տվել 100-ամյա կնոջը, ում դուրս էին հանել հարազատ զավակները

Գթասրտությունը մասնագիտություն չի ճանաչում․․․Տաքսու վարորդը իր տանը ապաստան է տվել 100-ամյա կնոջը, ում դուրս էին
հանել հարազատ զավակները։Ալեքսանդրա Լևչենկոյին կարելի է ունիկալ մարդ համարել․ կինը նշել է 100-ամյակը, բացի այդ պատե-
րազմի մասնակից է եղել, պարգևատրվել է։ Սակայն, չնայած տարիքին և կատարած աշխատանքին, նա զրկվել է իր տնից, իսկ խա-
բեբաները․․․ բարեկամներն են։

Ինչպես հայտնում է ռուսական ամսագրերից մեկը, Ալեքսանդրա Լևչենկոն անկոտրում է եղել պատերազմի տարիներին,չնայած նույ-
նիսկ այն փաստին, որ այդ աղետը խլեց իր որդուն և ամուսնուն։ Չհամակերպվելով այդ փաստի հետ և այլևս չդիմանալով նույն քա-
ղաքում, կինը վերադարձել է իր հայրենիք՝ հյուսիսային Օսիա։

Ալեքսանդրան մինչև հիմա էլ կապրեր այնտեղ,եթե 2002-ին կնոջը գտած հեռավոր բարեկամները կեղծ գործարք չկատարեին։ Կնոջն
առաջարկեցին խնամք՝ փոխարենը ստանալով բնակարանը։ Ալեքսանդրան համաձայնվեց, բայց արդյունքում մնաց առանց սեփա-
կան տան և․․․ միայնակ։Այդպես վստահելով հարազատներին՝ տարեց կինը մնաց փողոցում։ Բարեբախտաբար, դեռ կան բարեհոգի
մարդիկ։

Ռամիզ անունով մի տղամարդ՝ իմանալով խեղճ տատիկի պատմությունը, փորձեց նրա համար բնակարան գտնել, սակայն շուտով
տարավ իր տուն։Մինչ այդ Ալեքսանդրան զգաց փողոցում ապրելու բոլոր դժվարությունները, հարյուրավոր դռներ թակեց․․․ Նույնիսկ
տարիքը չկարողացավ հող փորելուն, ճաշ պատրաստելուն և լվացք անելուն խոչընդոտել, քանի որ մի կերպ պետք էր գոյատևել․․․

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика