Բոլոր հարսները բողոքում են, թե սկեսուրները շատ են միջամտում իրենց կյանքին, բայց ինձ մոտ ճիշտ հակառակն է․․․Սկեսուրս
զարմանալի կին է: Ամուսնացել է 19 տարեկանում: Այժմ 42 տարեկան է, և նա լիարժեք վայելում է կյանքը:Ժամանակին նա սպասել է
իր սիրելիի՝ բանակից վերադարձին: Երբ նա վերադարձել է, ամուսնացել են:

Ունեցել են երկու որդի. ամուսինս՝ Գոռը և նրա կրտսեր եղբայրը: Ինչպես ամուսինս է ասում, նրանք ունեցել են համերաշխ և երջա-
նիկ ընտանիք:Սկեսուրս՝ Աննան, դպրոցից հետո հաշվապահի մասնագիտություն է ստացել: Աշխատանքի է տեղավորվել փոքր ըն-
կերությունում, իսկ հետո կարողացել է հաջողությունների հասնել և մինչ այժմ աշխատում է խոշոր ընկերությունում՝ որպես գլխա-
վոր հաշվապահ:

Սկեսրայրս շուտ է մահացել, երբ երեխաները դեռ փոքր էին: Սկեսուրս նրանց միայնակ է մեծացրել, և տղաները գիտեին, որ հենց
ավարտեն դպրոցը, պիտի աշխատեն: Մայրը նրանց ասել էր, որ չի վճարելու նրանց ուսման վարձը, որպիսի իր նման ամեն ինչի ինք-
նուրույն հասնեն:Ամուսնուս հետ ծանոթացել ենք համալսարանում: Մեր հարսանիքի համար անհրաժեշտ գումարի մի մասը տվեց
սկեսուրս և հարսանեկան ճանապարհորդության տոմսեր նվիրեց, իսկ հետո ասաց.
-Մնացածը՝ ինքներդ:

Դրանից հետո նա կարծես անհետացել է մեր կյանքից: Երբ ծնվեց մեր աղջիկը, սկեսուրս եկավ, շնորհավորեց, նվերներ բերեց…և
կրկին անհետացավ: Երբ մենք նրանից որևէ օգնություն ենք խնդրում, գումար կամ երեխայի հետ մի քանի ժամով մնալ, նա ասում է.
-Ես էլ օգնություն չէի ստանում էչ մեկից, երբ ամուսինս մահացավ:Բայց մեծացրել և դաստիրակել եմ երկու որդիներիս: Ես կարողա-
ցել եմ, դուք նույնպես կկարողանաք: Առավել ևս, դուք երկուսով եք:

Ի դեպ, նա ունի շատ բուռն անձնական կյանք:Նա ամսական մի անգամ գալիս է, թոռնուհուն նվերներ բերում և կորում մեր կյանքից:
Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք դա նորմալ է:
