Բերանի տհաճ հոտը կապված է տարատեսակ հիվանդությունների հետ

Տարիներ շարունակ բժիշկներն ուսումնասիրել են, թե ինչպես կարող է բերանի տհաճ հոտը կապված լինել տարատեսակ հիվանդությունների հետ: Բերանի հոտը ստուգող թեստերը նոր չեն: Հիպոկրատն առաջինն էր, ով կարողացավ գտնել բերանի տհաճ հոտի և հիվանդությունների կապը:

Բժիշկները նշում են բերանի հոտի մեջ առկա քիմիական տարրերը բացահայտող տեխնոլոգիական սարքերի առաջընթացի մասին:

Իսկ ի՞նչ հիվանդությունների հետ կարող է կապված լինել բերանի տհաճ հոտը

1. Շաքարախտ– Կետոացեդոզ կոչվող քաղցր բերանի համը կարող է մատնանշել շաքարախտի հետ լուրջ խնդիրներ: Այս հոտն օրգանիզմում կետոնների կուտակման արդյունք է, որը ճարպերը որպես էներգիայի աղբյուր օգտագործելու արդյունքում առաջացած տարրն է:

2. Թոքերի քաղցկեղ— Ապացուցված է, որ որոշ կենդանիներ կարող են որոշակի հիվանդությունների հոտը զգալ, օրինակ՝ շաքարախտի: Գիտնականներն այժմ փորձում են զարգացնել «էլեկտրական քիթ» կոչվածը, որը կկատարի կենդանական այս ֆունկցիան: Հետազոտությունները դեռևս հստակ տեղեկություններ չեն տրամադրում, այնուամենայնիվ գիտնականները պնդում են, որ շուտով «էլեկտրական քիթն» ի վիճակի կլինի կանխորոշել թոքերի քաղցկեղն ու թոքային այլ խնդիրներ:

3. Երիկամների աշխատանքի վատացում- Մեր երիկամները մաքրում են արյունը ավելորդ տարրերից, այնպես որ, եթե դրանց աշխատանքը խաթարվում է, դրանք այլևս չեն կարողանում մաքրել արյունը: Սրա արդյունքում՝ օրգանիզմում ավելորդություններ են կուտակվում, որոնք նույնպես շատ հեշտ է պարզել շնչառական համակարգի ուսումնասիրության արդյունքում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика