35 տարվա աշխատանքային փորձով հայտնի հոգեբան-պրակտիկ Միխայիլ Լաբկովսկին պատմել է, թե որն է երկարատև և երջանիկ հարաբերությունների գաղտնիքը:Այսօրմենք տեսնումենք,որ ամուսնությունների կեսիցավելին քայքայվումէ, նույնքան երեխաներ, որպես կանոն, մեծանում են առանց հայրերի: Սա խոսում է այն մասին, որ այն ձևով, որով ամուսնությունն ի սկզբանե մտածված է եղել,իրեն չի արդարացնում:Ոչ շատ արագ,բայց մի քանի տասնամյակ անց ամուսնությունն այլ կլինի:
Այսօր Եվրոպայում, օրինակ, աշխատում են չամուսնանալ, քանի որ այնտեղ ամուսնալուծվելիս շատ խիստ են կանոնները: Օրինակ,Ֆրանսիայում,եթե կինը 10 տարի ամուսնացած է եղել ու չի աշխատել,ապա ամուսնալուծությունից հետո տղամարդը պետք է նրան ցմահ պահի:

Այս ամենը հասկանում են ու աշխատում են ավելորդ շարժումներ չանել:Եվ նախապատվությունը տալիս են,այսպես կոչված, «քաղաքացիական ամուսնությանը», որպեսզի իրավաբանական հետևանքներ չունենան: Այսինքն` ապագայում մարդիկ ոչ թե կամուսնանան, այլ կմիավորվե՞ն: Հարցն այդ չէ, այլ այն, որ շատ երկրներում կանայք քանակապես ավելի շատ են, քան տղամարդիկ: Եվ դա խնդիր է:
Իսլամական երկրներն այդ հարցը լուծել են բազմակնությամբ, և ի տարբերություն, ասենք, Բելառուսի, եթե մահմեդական երկրում կինը չամուսնանա,նա առհասարակ սեռական կյանք երբևէ չի ունենա:Նա ողջ կյանքում պիտի խնամի զարմիկներին ու քայլի ծնողների հետևից, քանի դեռ նրանք կենդանի են:
Հասկանալիէ,որ այս հեռանկարի դեպքում նրանք գերադասում են լինել 5-րդկին:Բայց աշխարհի եվրոպական հատվածում դա հետաքրքիր չէ, որովհետև այստեղ այլ պայմաններ են: Բայց ինչո՞ւ է ամուսնալուծությունների այդքան մեծ թիվ հենց հիմա գրանցվում:
Ամեն ինչ շատ պարզ է: Ամուսնալուծվում են, քանի որ սկսել են սիրելովամուսնանալ:
Պետք է հասկանալ, որ ամուսնությունը կրոնական-պետական ինստիտուտ է, որը սիրո հետ երբեք ոչ մի առնչություն չի ունեցել: Եթե ժամանակակից զույգերը ամուսնանային այն չափանիշերով, որոնք ի սկզբանե դրված են եղել ամուսնության հիմքում,այն է` համայնքի քանակի մեծացում, տնտեսության համատեղ վարում, սերնդի շարունակականության ապահովում, այդքան բաժանություններ չէին լինի:Նախկինում ընտանիքում ոչոք իրարից ոչ մի զգացմունք չէր սպասում,իսկ այժմ մարդիկ նախ և առաջ կողմնորոշվում են դեպի զգացմունքները:
Եվ այստեղ ի հայտ է գալիս հետևյալ պահը:Հավերժական սիրո երաշխիքը կայուն հոգեկան վիճակն է, իսկ ստաբիլ հոգեկան վիճակ ունեցող մարդիկ հիմա քիչ են, դրա համար էլ ամուսնալուծություններն են շատ: Իսկ ի՞նչ է առհասարակ նշանակում՝ կայուն հոգեկան վիճակ ասվածը: Ամեն ինչ շատ պարզ է: Կայուն հոգեկան վիճակ ունեցող մարդու մոտ կյանքի հանդեպ վերաբերմունքն ու տրամադրությունը չեն փոխվում:
Շատ ընտանիքներում երեխայի ծնվելուց հետո կայուն հոգեկան վիճակի մասին խոսք անգամ չի գնում: Կյանքի սովորական ընթացքը տրամագծորեն փոխվում է, բոլորը շփոթված են, և կա՞ արդյոք այս շրջանում ընտանիքը պահպանելու ինչ-որ բաղադրատոմս:Բաղադրատոմսը հետևյալն է:Եթե դուք մարդուն սիրում եք,բայց տառապում եք ներքին կոնֆլիկտներից, դուք պետք է դիմեք հոգեբանի, իսկ եթե չեք սիրում, բաժանվեք:
Բայց յուրաքանյուր ընտանիքում էլ բարդ շրջան լինում է,երբ վիրավորանքների, նեղվածության ու բարդությունների հետևում կարելիէ այդ սերը չնկատել:Օրինակ,երեխայի ծննդից հետո հարաբերությունները փչանումեն,իսկ հետո երեխան մեծանում է, և ամեն ինչ իր տեղն է ընկնում: Եվ եթե դժվարին պահերին մարդիկ տաք գլխով որոշում են կայացնում ու պատասխանում, արդյո՞ք դա սխալ չէ:
Սովորաբար այդպես չի լինում:Եթե հարաբերությունները փչանումեն,ուրեմն փչանում են:Եվ արդեն անգամ մեծ երեխան այդ հարաբերությունները չիփոխի:Սերը կամ կա, կամ չկա: Դուք կամ մարդու նկատմամբ ինչ-որ բան զգում եք,կամ չեք զգում:
Եթե զգում եք, եթե կա ընտանիքը պահպանելու պահանջմունք, նույնիսկ ոչ այնքան՝ ընտանիքը, որքան՝ սերը, ապա դրա համար արժե ինչ-որ բան անել:Իսկ եթե բացի նյարդայնությունից,այլ բան չեք զգում, ապա միմյանց կողքին մնալու կարիք ու իմաստ չկա:
Եվ եթե մարդիկ միմյանց չեն հասկանում, դա ոչ թե կանացի կամ տղամարդու չհասկանալու մակարդակ է,այլ չհասկանալու անձնային մակարդակ: Եթե զուգընկերները չեն կարողանում պայմանավորվել,նշանակում է՝նրանք սխալ են միմյանց ընտրել: Փնտրեք նրամ, ում հետ կկարողանաք պայմանավորվել:
Ինձ հաճախ մեղադրում են այն բանում,որ ես մարդուն 2-րդ հնարավորություն չտալու կոչ եմ անում:Այո, ես համարում եմ, որ ներել ընդհանրապես ոչ ոքի պետք չէ: Մենք թատրոնում չենք: Խոսքն այն մասին է՝ դա ձեզ ձեռք տալի՞ս է,թե՞ ոչ: Եթե ձեռք չի տալիս, ուրեմն պետք է հեռանալ:
Ինչպե՞ս է ամուսնալուծությունն ազդում երեխայի վրա:Նրանք,ովքեր փորձում են ընտանիքը պահպանել հանուն երեխաների, արդյո՞քբարի գործեն անում:Հանուն երեխաների ընտանիքը պահել պետքչէ,այլապես դուդառնումես երեխաներիդ պատանդը, և բացի այդ, նրանց վրա դնում ես լրացուցիչ պատասխանատվություն, որը նրանց չի վերաբերում:
Երեխայի համար ամուսնալուծությունը տրավմա է, բայց դա սովորական տրավմա է: Ժամանակակից հասարակության մեջ երեխաների կեսից ավելի այդպես է ապրում:Կարելի է արդյոք երեխային զերծպահել հարաբերություններում այն սխալներից, որոնք ծնողներն են թույլ տվել, ինչ-որ կերպ երեխային սովորեցնել այդպես չանել:
Հատուկ դա անել հնարավոր չէ: Երեխաներն ընկալում են ծնողների օրինակն ու կրկնում դրանք: Եվ սկսվում է մեղսավոր շրջանը: Մեծանալով` մարդն անգիտակցաբար սկսում է վերարտադրել ծնողների վարքագծի ոչ ճիշտ մոդելը: Ի՞նչ անել:
Պետք է դիմել հոգեբանի: Այլ տարբերակներ չկան: Ինքնուրույն դուրս գալ այդ շրջանից մարդը չի կարող: Իսկ ի՞նչ անեն այն մայրերը, ովքեր իրենց համար են երեխա ունենում,կամ բաժանվում են ու ապրում միայնակ: Կարո՞ղ են արդյոք նրանք երջանիկ լինել ու երջանիկ դարձնել իրենց երեխաներին:
Լիարժեք ընտանիքի առկայությունն ու երջանկությունը ոչ մի կերպ կապված չեն միմյանց հետ: Ցանկացած մայրիկ, որն իր երեխային միայնակ է մեծացնում, կարող է երջանիկ լինել: Եվ ընդհակառակը: Կան իրավիճակներ, երբ մոր համար ավելի դժվար է ամուսնու հետ, քան առանց նրա: Ինքնին ընտանիքում հոր և մոր մեխանիկական ներկայությունը ոչ մի բանի մասին չի խոսում:
Մեր երկրում շատ ընտանիքներկան,երբ հայրիկը ձևականորեն կա,բայց փաստացի`նա աշխատանքի վայրումէ և երեխաներին ընդհանրապես ուշադրություն չի դարձնում: Ի՞նչ անել: Այդ մասին գրել է դեռևս հանգուցյալ դոկտոր Սփոքը. դուրս գալով ծննդատնից` մայրը պետք է երեխային տա հորն ու գնա մազերը հարդարելու: Կատակ է, կարծում եմ, իհարկե, սակայն դիտարկման արժանի:
Բան այն է,որ երեխայի ծննդյան պահից պետք է հորը սովորեցնել երեխայի խնամքին`զբոսնել հետը,լողացնել, տակդիրները փոխել,գիշերն արթնանալ,քանի որ որքան շատ դուք երեխային թողնեք հոր մոտ, այնքան շատ նա ցանկություն ու պահանջ կունենա նրա հետ շփվել: Բայց մայրերի մեծ մասը դա չի անում, այլ երեխայի խնամքն ամբողջովին իր վրա է վերցնում: Արդյունքում` հայրերը երեխաների հետ չեն շփվում այնքան ժամանակ, քանի դեռ նրանք չեն մեծացել: Դա խնդիր է:
Իսկ ո՞ւր է մնում հայրական պատասխանատվությունը: Ստացվումէ,որ մայրը պետք է ինչ-որ կերպ հայրիկին կազմակերպի՞, որ նա մտնի պրոցեսի մեջ: Այո, պետք է,քանի որ հայրիկը,որպես կանոն,մայրական բնազդներ չունի:Հայրական բնազդները պետք է միացնել:
Այժմ շատ հարցեր կան` կապված երեխաների դաստիարակության հարցում հոր և մոր ունեցած դերիհետ:Որոշ մարդիկ ասում են, որ ծնողները լիովին կարող են միմյանց փոխարինել: Բայց արդյո՞ք դա այդպես է: Բոլոր նորածիններին մայրիկն ավելի շատ է հարկավոր, իսկ հետո պետք է ընտանիքումհարաբերությունների մոդել ու պաշտպանվածության զգացողություն: Եվ հայրիկն իր կարևոր դերն է խաղում այդ պատմության մեջ:
Առաջ գնանք: Ենթադրենք, որ ամեն ինչ կարգին է` երեխաները, ընտանիքը, տունը, ամեն ինչ կարգին է: Վեճեր չկան, խնդիրներ չկան, բայց և սեքս չկա: Կիրքը մարել է, զուգընկերները չափից շատ են սովորել, դադարել են միմյանց հանդեպ սեռական հետաքրքրություն ցուցաբերել: Սա ի՞նչ է, նորմա՞լ է:
Եվ մենք կրկին վերադառնում ենք հոգեկան կայուն վիճակի մասին հարցին:Երբ ձեր հոգեկան վիճակը կայուն է,ձեզ միևնույն բանը դուր է գալիս ողջ կյանքի ընթացքում:Ստաբիլ հոգեկան վիճակի դեպքում սովորելն առավելություն է,ոչ թե թերություն: Իսկ երբ այն կայուն չէ,դուք աստիճանաբար կորցնում եք հետաքրքրությունն ուրիշի մարմնի նկատմամբ,ձանձրանումեք, նոր զգացողություններ եք ուզում:
Սեքսում եղած խնդիրներն ավելի խորը, համակարգային խնդիրների դրսևորումներից մեկն է: Իրականում խոսքն այստեղ վստահության մասին չէ, այլ այն մասին, թե որքան են մտերիմ զույգի հարաբերությունները, ու շատ այլ բաների մասին:
Իսկ հոգեկան կայուն վիճակը պետք է վերադարձնել հոգեբանի մոտ:Եկեք հասկանանք` ո՞րն է հոգեբանի դերը: Ես ճի՞շտ եմ հասկանում, որ հոգեբանը կարող է տալ այն, ինչ մենք չենք ստացել մանկության տարիներին, ու փոխել վարքագծի այն մոդելները, որոնք մեր մեջ սխալ են ձևավորված:
Սովորաբար, այո: Մեծ մարդու բոլոր խնդիրները մանկական խնդիրների հետևանք են: Մինչև 5-6 տարեկանը ձևավորվում է երեխայի հոգեբանությունը: Եվ եթե կան խնդիրներ, դրանք կարելի է ուղղել:
