Բազմաթիվ օգտակար հատկություններով օժտված և բոլորիս հասանելի գերչակի յուղը կօգնի ազատվել մի շարք հիվանդություններից

Գերչակի յուղը շատ էժան ու հասանելի միջոց է, սակայն շատերը չգիտեն, թե ինչ դրական ազդեցություն կարող է այն ունենալ մարդու օրգանիզմի վրա: Այս բնական միջոցն ունի բազմաթիվ օգտակար հատկություններ և այլընտրանքային բժշկության մեջ հաճախ օգտագործվում է տարբեր հիվանդությունների բուժման համար:

Բժիշկ Ուիլիամ Մակ-Գրեյը խորհուրդ է տալիս գերչակի յուղն օգտագործել հետևյալ 25 առողջական խնդրի դեպքում:

1. Ալերգիաներից կարելի է ազատվել՝ ամեն առավոտ 5 կաթիլ գերչակի յուղ օգտագործելով:

2. Վերքերը, կտրվածքներն ու կապտուկները շատ ավելի շուտ կապաքինվեն՝ գերչակի յուղ քսելու դեպքում:

3. Հղիության վերջին ամիսների ձգվածքներից խուսափելու համար հարկավոր է մերսել ձգված մաշկը գերչակի յուղով:

4. Դաստակների վնասվածքների ապաքինումն արագացնելու համար կարելի է ամբողջ գիշեր գերչակի յուղով կոմպրեսներ դնել:

5. Ալերգիաների դեպքում կարելի է նաև ամեն գիշեր կոպերին գերչկի յուղ քսել:

6. Բացի այդ, շատերը պնդում են, որ քնելուց առաջ աչքերին գերչակի յուղ կաթեցնելով կարելի է բուժել կատարակտը:

7. Գերչակի յուղի և կերակրի սոդայի խառնուրդի օգնությամբ կարելի է սպիտակեցնել շագանակագույն հետքերը:

8. Գոտկատեղին գերչակի յուղ քսելը կօգնի մեղմացնել ցավը:

9. Գերչակի յուղի և կերակրի սոդայի խառնուրդը նաև կարելի է կոմպրեսի տեսքով դնել որովայնին՝ քրոնիկ փորլուծությունից ազատվելու համար:

10. Ձայնալարերի վրայի հանգույցներից և ձայնի մշտական խռպոտությունից ազատվելու համար հարկավոր է ամեն օր պարանոցին կոմպրես դնել:

11. Ականջներում լսվող աղմուկից ազատվելու համար կարկավոր է քնելուց առաջ 6-8 կաթիլ գերչակի յուղ կաթեցնել յուրաքանչյուր ականջին:

12. Ապացուցվել է, որ այս յուղը նաև շատ արդյունավետ միջոց է քաղցկեղի դեմ:

13. Գորտնուկներից ազատվելու համար հարկավոր է 4 շաբաթ շարունակ գորտնուկներին գերչակի յուղ քսել:

14. Գերչակի յուղով մերսումը կօգնի ազատվել նաև ոտնաթաթերի կրային նստվածքներից:

15. Գերչակի յուղը նաև օգնում է բուժել խռմփոցը: Բուժման կուրսը տևում է երկու շաբաթ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика