Արտասովոր ախտանշաններ, որոնք վկայում են լյարդի աշխատանքի խանգարման մասին

Լյարդն օրգանիզմի ամենակարևոր օրգաններից մեկն է, որը զտում է արյունն ու մաքրում օրգանիզմը տարատեսակ տոքսիններից ու վնասակար նյութերից: Սակայն օրգանիզմի պաշտպանությունը լյարդի միակ գործառույթը չէ, քանի որ հենց այս օրգանի շնորհիվ են սինթեզվում մարդու կենսագործունեության համար անհրաժեշտ նյութերի զգալի մասը: Ցավոք՝ լյարդը ոչ միշտ է կարողանում ազատվել վնասակար նյութերից:

Հաճախ մարդը բազմաթիվ դեղամիջոցներ, ալկոհոլ և յուղոտ ու վնասակար նյութերով հարուստ սնունդ է ընդունում, ինչը, բնականաբար, բացասաբար է ազդում այս օրգանի առողջության վրա: Սակայն լյարդի հետ կապված խնդիրների դեպքում օրգանիզմը փորձում է նախազգուշացնել որոշ ախտանշանների միջոցով, որոնք կօգնեն ժամանակին միջոցներ ձեռնարկել և խուսափել լուրջ բարդություններից: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ ախտանշաններից մի քանիսը: 1. Քաշի անբացատրելի ավելացում

Օգտագործված ճարպերն օրգանիզմի կենսագործունեության համար անհրաժեշտ նյութերի վերածելու գործընթացը կարգավորում է հենց լյարդը, ուստի այս օրգանի աշխատանքի խանգարման դեպքում ճարպերը չեն վերամշակվում և սկսում են կուտակվել` հանգեցնելով քաշի ավելացման:

2. Ալերգիկ ռեակցիա Եթե ալերգիան կտրուկ է առաջացել և նախկինում նման խնդիրներ չեն նկատվել, ապա հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ, քանի որ խնդիրը կարող է պայմանավորված լինել լյարդի աշխատանքի խանգարմամբ: Բանն այն է, որ եթե լյարդը վատ է զտում արյունը և չի մաքրում այն տոքսիններից ու ալերգեններից, ապա դրանք կուտակվում են օրգանիզմում: Այդ ժամանակ գլխուղեղը հավելյալ հիստամինների արտադրման ազդանշաններ է տալիս, իսկ օրգանիզմում հիստամինների բարձր մակարդակն էլ դառնում է ալերգիկ ռեակցիայի առաջացման պատճառ:

3. Մշտական թուլություն ու հոգնածության զգացում Սա կարող է վկայել օրգանիզմի քրոնիկական ինտոքսիկացիայի (թունավորում) մասին, ինչը պայմանավորված է լյարդի աշխատանքի խանգարմամբ: Բացի այդ, կարող են նկատվել նաև մկանային ցավեր, մտավոր կարողությունների թուլացում ու աշխատունակության անկում: Այս դեպքում մարդը չի կարողանում հաղթահարել անգամ չնչին հոգեբանական ծանրաբեռնվածությունը, դառնում է դյուրագրգիռ ու դեպրեսիվ: 4. Առատ քրտնարտադրություն Լյարդի քրոնիկական բորբոքման ախտանշաններից մեկն է սուբֆեբրիլ ջերմությունը: Մարմնի ջերմաստիճանի նման բարձրացումը մարդը հաճախ չի նկատում, սակայն օրգանիզմը փորձում է իջեցնել ջերմաստիճանը և քրտնարտադրությունն ուժեղանում է:

Ընդ որում՝ քրտինքը կարող է շատ տհաճ հոտ ունենալ, քանի որ լյարդի աշխատանքի խանգարման հետևանքով արյան մեջ մեծ քանակությամբ վնասակար նյութեր են կուտակվում: 5. Ակնե Լյարդն օգնում է հորմոններ արտադրել ու մաքրել արյունը, ուստի դրա աշխատանքի խանգարման դեպքում առաջանում են հորմոնալ խանգարումներ:

Այդ խանգարումների հետևանքով ակտիվանում է ճարպագեղձերի աշխատանքը, իսկ վնասակար նյութերը նպաստում են բշտիկների ու ֆուրունկուլների առաջացմանը: 6. Բերանի խոռոչի տհաճ հոտ Բերանի խոռոչի տհաճ հոտը նույնպես կարող է պայմանավորված լինել լյարդի աշխատանքի խանգարումներով: Բանն այն է, որ օրգանիզմում կուտակված թունավոր նյութերը հաճախ դուրս են գալիս օրգանիզմից արտաշնչված օդի հետ: Հարկ է հիշել, որ այս ախտանշանները վկայում են լյարդի ախտահարման սկզբնական փուլերի մասին, ուստի դրանք անտեսելու դեպքում կարող են ի հայտ գալ շատ ավելի լուրջ խնդիրներ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика