Այս կոկտեյլի բաղադրատոմսը արդյունավետ է նրանով, որ նրա բաղադրության մեջ մտնում են շատ պարզ ու յուրաքանչյուր կնոջ խոհանոցում առկա բաղադրիչներ:
Կեֆիրը բավականին համեղ ու օգտակար մթերք է, այն կարող են օգտագործել անգամ այն մարդիկ, ովքեր չեն մարսում կաթը: Իսկ կանաչեղենի հավելմաբ այն դառնում է առողջ սննդակարգի բաղկացուցիչ մասը:
Կանաչ կեֆիր նիհարելու համար
Բաղադրիչները՝

• 150 մլ. 2,5% յուղայնությամբ կեֆիր
• 1-2 ցողուն մաղադանոս
• 1-2ցողուն սամիթ,
• 1-2 ցողուն գինձ
• Կես վարունգ
• Մի պտղունց աղ ու սև պղպեղ
Պատրաստման եղանակը՝
Վարունգը մանր քերիչով քերեք: Ամբողջ կանաչեղենը լվացեք, չորացրեք ու մանր կտրատեք: Կանաչեղենն ու վարունգը խառնեք իրար ու հարեք հարիչով, ավելացրեք կեֆիրն ու աղը, հարեք այնքան, մինչև որ դառնա համասեռ զանգված: Լցրեք կոկտեյլը բաժակի մեջ, համեմեք այն պղպեղով ու զարդարեք կանաչու տերևով: Կոկտեյլը կարող է փոխարինել նախաճաշին: Իսկ եթե ցանկանում եք ավելի շոշափելի արդյունք ունենալ ու նիհարել, ապա այդ կոկտեյլով կարող եք փոխարինել նաև ընթրիքը:
