Արդեն 1 շաբաթ է անցել, բայց ես դեռ ծիծաղում եմ․․․ Մի քանի օր առաջ facebook-ով ծանոթացա մի համակրելի տղայի հետ, որոշեցինք խոսել տեսազանգով

Արդեն 1 շաբաթ է անցել, բայց ես դեռ ծիծաղում եմ․․․ Մի քանի օր առաջ facebook-ով ծանոթացա մի համակրելի տղայի հետ, որոշե-
ցինք խոսել տեսազանգով։Արդեն մի շաբաթ է անցել, բայց դեռ ծիծաղում եմ, հենց հիշում եմ։ Մի երիտասարդի հետ էի շփվում հա-
մացանցով, երկար ժամանակ միայն նամակներ էինք գրում միմյանց։

Հաղորդակցումից եզրակացրել էի, որ լավ դաստիրակված, գրագետ, հումորի գգացումով երիտասարդ է։Մոտ 1 շաբաթ առաջ այդ
երիտսարդն առաջարկում է խոսել տեսազանգով․․․ Իսկ ես մազերիս դիմակ էի քսել, տոպրակ անց կացրել ու գլխիս հագել մանկա-
կան ռետուզ՝ կարմիր, կանաչ մեքենաների նկարներով։ Ես միշտ այդպես եմ ան ում, որ դիմակը լավ աղդի, ու դեմքիս չլցվի, մինչ
սպասում եմ 1 ժամ։

Հարմար է, խորհուրդ եմ տալիս։Բնականաբար այդ տեսքով կապի դուրս չէի գա, դրա համար էլ ասացի, որ պատրաստ չեմ։ Իսկ եթե
շատ է ուզում խոսել, թող ինքը միացնի իր տեսախցիկը, իսկ ես զերծ կմնամ։Զանգեց, չգիտեմ, ինչպես ուշադիր չեղա․․․ Անկեղծ չգի-
տեմ։ Պատասխանեցի։ Սկսում ենք խոսել, նկատում եմ, որ մի քիչ զարմացած է։ Դեմքի արտահայտությունը տարօրինակ էր։ Աչքերը
լայն բացած, անընդհատ թարթում է․․․

Մտածեցի, որ մրսած է, լավ չի շնչում։Իսկ ես համ խոսում եմ, համ հայելու մեջ նայելով՝ փորձում եմ տպավորություն թողնել․ խոսում
էի հանգիստ, առեղծվածային ձայնով ու զուգահեռ հանում հոնքերս․․․Հետո սկսեցի հայելու մեջ ատամներս զննել, բայց միևնույն ժա-
մանակ հանգիստ տոնով խոսում էի զրուցակցիս հետ։ Ու այդ ամենը մոտ 5 րոպե։ Խոսակցության վերջում սկսեցինք հանդիպման
մասին պայմանավորվել, երբ նա ասաց․

-Դու ինձ շատ դուր եկար, քո ազատ ու անկեղծ լինելը ինձ իսկապես գրավեց։ Բայց միայն թե ժամադրության առանց ռետուզի կգաս,
թե չէ մեզ սրճարան չեն թողնի․․․

Այդ պահին ողջ կյանքս անցավ աչքերիս առաջ․․․ Հասկացա, որ իմ տեսա զանգն ամբողջ ընթացքում միացրած է եղել։ Այսինքն նա
տեսել է ամեն ինչ․․․ Սարսափելի է․․․ Չմանալով՝ թե ինչ ասեմ, արագ անջատեցի։ Միայն հաջորդ օրը հաղթահարեցի ամթոս ու պա-
տասխանեցի նրա հումորային նամակներին։ Ի դեպ, մեր առաջին հանդիպումը շատ լավ անցավ, կարևորը՝ առանց մեքենաներով
ռետուզի էի։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика