Արդեն տևական ժամանակ շտապօգնության վարորդ եմ աշխատում․ Այդ օրը վերադառնում էինք կանչից, երբ ճանապարհին․․․Այդ միջադեպը երբեք չեմ մոռանա

Արդեն տևական ժամանակ շտապօգնության վարորդ եմ աշխատում․ Այդ օրը վերադառնում էինք կանչից, երբ ճանապարհին․․․Այդ
միջադեպը երբեք չեմ մոռանա։Այդ օրը եղանակը վատն էր, մռայլ։ Երկինքը պատված էր սև ամպերով, արդեն գիշեր էր։ Մենք հիվան
դանոց էինք վերադառնում հերթական կանչից։

Հանկարծ նկատեցինք, որ ճանապարհի մեջտեղում ինչ-որ բան կա, կանգ առանք, որ հասկանանք, թե ինչ է կատարվում։ Ուշադիր
նայեցի պատուհանից ու մի հասարակ շան տեսա։ Կենդանին չվախեցավ մեքենայից, որը դանդաղ մոտենում էր իրեն։ Ստիպված
եղա արգելակել հենց շան դիմաց, իսկ նա նույնիսկ ականջը չշարժեց։Շունը շարունակում էր նստած մնալ ու ուշադիր նայել մեզ, կար
ծես ինչ-որ բան էր ուզում ասել։

Եվ ես, և բ ժիշկն ու բուժքույրը զարմացած էինք, նման բան մեզ հետ երբեք չէր պատահել։ Դրա համար էլ որոշեցինք սպասել, թե ինչ
է լինելու։Սակայն բժ իշկն ասաց, որ չենք կարող ժամանակ կորցնել, պիտի վերադառնանք և իջավ մեքենայից, որ շանը մի կողմ տա
նի։ Կենդանին՝ տեսնելով բժ իշկին, հասկացավ, թե իրենից ինչ են ուզում, և ինքնուրույն անցավ մի կողմ։

Սակայն բժ իշկը դեռ չհասցրեց հաղթական դմեքով նստել մեքենան․երբ շունը վերադարձավ նույն տեղը։ Մենք զարմացած նայեցինք
իրար։ Այս անգամ իջա ես։ Շունը ինձ նայելով՝ գնաց մի կողմ, կարծես խնդրում էր գնալ իր հետևից։ Բժ իշկը միացրեց հեռախոսի
լույսը և առաջարկեց, որ միասին գնանք։

Մի քանի մետր այն կողմ տեսանք գետնին անգիտակից վիճակում ընկած մի տղամարդու։Բժիշկը գոռալով կանչեց բուժքույրին, մենք
նրան ցուցաբերեցինք առաջին օգնությունը, տեսանք, որ շնչառությունը սկսում է կարգավորվել, տեղափոխեցինք մեքենայի մեջ ու
հասցրեցինք հիվանդանոց։ Պարզվեց, որ տղամարդու մոտ ինսուլտ էր եղել․․․

Ի դեպ, շունն ամբողջ ճանապարհին վազում էր մեքենայի հետևից, իսկ հետո մի քանի օր նստած մնաց հիվանդանոցի առաջ, որ տի-
րոջը տանի տուն։ Երբ գալիս էին տղամարդու բարեկամները՝ նրան այցելության, փորձում էին շանը տանել տուն, սակայն նա այդ-
պես էլ ոչ մեկի հետ հիվանդանոցի բակից հեռու չգնաց․

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика