Արդեն տևական ժամանակ հանդիպում եմ ամուսնացած տղամարդու հետ․ Համոզված եմ, որ նրա կինն էլ գիտի, բայց․․․Չեմ կարողանում նրան կտրել ընտանիքից
Այնպես է ստացվել, որ իմ սիրելի տղամարդն ամուսնացած է: Ես գիտեմ, որ կնոջ հանդեպ ոչ մի զգացմունք այլևս չունի, իսկ նրանք դեռ չեն բաժանվել միայն հանուն երեխաների: Բայց ես արդեն հոգնել եմ նրանց ամուսնալուծությանը սպասելուց:Նա ինձնից 23 տարով մեծ է, բայց շատ ավելի երիտասարդ տեսք ունի: Նրա տիկինը ամենասովորական կինն է. ավելորդ քաշով, անճաշակ…

Երբ նրա լուսանկարը տեսա առաջին անգամ, ապշեցի, քանի որ կարծում էի, թե հարուստ մարդու կինն այլ տեսք պիտի ունենա: Նա խնամված չէ, տգեղ է հագնվում, ինձ թվում է, թե մորս հասակակիցն է: Նույնիսկ չի հարդարվում ու շպարվում:Շատ տարօ-րինակ է, որ նրանք արդեն 15 տարուց ավել միասին են: Սիրելիս ասում է, որ կինն ուղղակի սովորություն է իր համար, ու եթե չը-լինեին երեխաները, հաստատ վաղուց բաժանված կլիներ:
Ես գիտեմ, որ սիրելիս մինչ ինձ էլի է երիտասարդ սիրուհիներ ունեցել, սակայն նրանց հետ մի քանի ամիս է հանդիպել, իսկ մենք արդեն 2 տարուց ավել միասին ենք:Ես վստահ եմ,որ կինը գիտի մեր մասին,սակայն չի ուզում բաց թողնել ամուսնուն, որովհետև նրան այդպես հարմար է:Սիրելիս մեծ բիզնես է ստեղծել այս տարիների ընթացքում, մի քանի մեքենա է գնել, սրճարան, դրա հա-մար էլ նրան էլ ձեռնտու չէ ամուսնալուծությունը, պիտի ամբողջը կիսի կնոջ հետ:

Մի քանի օր առաջ էլ նա ասաց, որ ուզում է՝ երեխա ունենանք, քանի որ շատ է սիրում ինձ: Խոստացել է, որ այդ ժամանակ կհե-ռանա ընտանիքից: Ես հավատում եմ նրան:Հիմա նա հոգ է տանում իմ մասին, վճարում է իմ ուսման համար, ինձ համար տուն է վարձել, թանկարժեք նվերներ է տալիս, ասել է, որ մեքենա կգնի, երբ սովորեմ վարել: Նա նույնիսկ ծանոթացրել է ինձ ընկերների հետ ու ներկայացրել որպես իր ընտրյալ:
Ամեն ինչ լավ է, սակայն կա մի «բայց»: Ես հոգնել եմ երկրորդական պլանում լինելուց, չեմ ուզում սպասել, թե երբ են նրա երե-խաները չափահաս դառնալու: Քույրս խորհուրդ է տալիս, որ շուտ հղիանամ, իսկ ես վստահ չեմ, որ պատրաստ եմ 22 տարե-կանում մայրանալուն ու բոլոր պլաններիս հրաժեշտ տալուն:
Մի խոսքով, չգիտեմ, թե ինչ անեմ… բայց գիտեմ մի բան, որ չեմ ուզում հեռանալ նրանից…
