Արդեն մի քանի տարի տաքսի եմ վարում, տարբեր մարդկանց եմ տեսել, բայց էս տեսակ կանանց անհապաղ պատժել է պետք․․․

Արդեն մի քանի տարի տաքսի եմ վարում, տարբեր մարդկանց եմ տեսել, բայց էս տեսակ կանանց անհապաղ պատժել է պետք․․․

Տաքսի եմ վարում։ Կեսգիշերին մոտ դեղա տնից պատվեր եմ ստա նում։ Ինչպես հասկացա, դեղա տան աշխա տողն է, գնում է տուն։ Ասում է հասցեն, մոտ 10-12 կիլոմետր պիտի գնանք։ Հասանք տեղ, հնչեցրի գինը՝ 1200 դրամ։ Մեկ էլ իմ ուղևորուհին 20 000 դրամանոց է տալիս։Ասում եմ․

-Ինչի՞ սկզբում չասա ցիք, որ մեծ գումար եք տալու։ Ճանա պարհին մի տեղ կմանրեինք։

-Դուք ծառայութ յուններ եք մատուցում, պիտի մանր ունենաք։

-Լավ, իսկ չգիտե՞ք՝ ձեր տան մոտակայքում որտեղ կարող ենք մանրել։

-Ոչ։ Խնդրում եմ, արագ տվեք մանրը, կամ գումարս վերադար ձրեք։ Ես տուն եմ շտապում։

-Հիմա կմանրենք,- ասացի ես ու դուրս եկա բակից։

-Արագ, ես ժամանակ չունեմ։

15 րոպե ես վարում էի տարածքում։ Ամենում կամ փակ էր, կամ չէին ման րում։ Մի կերպ գտա 4 հատ 5000 դրամանոց։ Կնոջը տվեցի 19 000, էլ մետաղա դրամներ չունեի։ Հանկարծ տիկինը հայտնում է, որ իրեն ուրիշի գումար պետք չէ։ Ասում է․

-Պահան ջում եմ, որ ինձ 18 800 տաք, այլ ոչ թե 19 000։ Ինձ ձեր խղճուկ 200 դրամը պետք չի։

Պատվերը տևեց գրեթե 1 ժամ։ Նյարդայնացած գնացի տուն։

Դադարեցվել է Հայաստանում չգրանցված …

Հաջորդ օրը զանգեցին մեր գրա սենյակից և ասացին, որ մի կին է բողո քել ինձանից՝ ասելով, որ մանր չունեմ։ Իրա կանում նա իրավացի է։ Նա ծառայությունից է օգտվում։ Իրավունք ունի․․․ բայց․․․ Իսկ մարդկային արժեքներն ու՞ր մնացին։ Գոնե կարող էր սկզբում զգուշա ցնել, դեռ ճանապարհին կլուծեինք հարցը։ Էլ չեմ ասում, որ եթե դեղատանն է աշխատում, կարող էր մանրել և ինձ անհարմար դրության մեջ չդնել։

Բայց օրենքով նա իրավացի է։Ես էլ հաջորդ օրը արթնացա ոչ թե 7։50՝ սովորականի նման, այլ 7։00, որ ուղիղ 8-ին հասնեմ դեղա-տուն, որտեղ այդ կինն է աշխատում։ Շաբաթ օրը՝ առավոտյան 8-ին, երբ դեղատունը դեռ նոր է բացվել, ես գնեցի 120 դրամ ար-ժողությամբ ցավազրկող և վճարեցի 20 000 դրամանոցով։

Նա մի կերպ վերադարձրեց մանրը, ընթացքում նույն իսկ կողքի խա-նութ վազեց, կեսը իր պայու սակից տվեց։Հա ջորդ օրը մենք հանդիպեցինք նույն վայրում և նույն ժամին։ Աշխա տողն ինձ ասաց, որ չի սպասարկելու, բայց նա չունի նման իրավունք։ Գնեցի նույն դեղից, սակայն այս անգամ վճարեցի 50 000 դրամանոցով։ Արդյունքում ես կապ հաստատեցի դեղատան տնօրենի հետ, և 1 րոպե անց իմ 49 880 դրամ մանրը վերադարձրին։

Հիմա սպասում եմ նրա հաջորդ հերթափոխին․ իմացա, որ 2 օր աշխատում է, 2 օր տանն է։ Կարծում եմ, 2 օրից նորից ինչ-որ տեղս կցավա և ստիպված կլինեմ գնել նույն դեղից։

Այս ամենն ինչի համար եմ անում ու ասում․ մի մոռացեք պարզ մարդկային հասկացությունների մասին։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика