Արդեն հոգնել եմ… կինս առավոտից երեկո նստած է տանը,ոչինչ չի անում,նույնիսկ իրեն չի խնամում։Այնքան եմ ուզում աշխատան-
քից վերադառնալ տուն, տեսնեմ, որ ինձ սպասում է գեղեցիկ ու խնամված կինս, տանը մաքուր է, սեղանին համեղ ուտեստներ են,
մոմեր, ռոմանտիկա…Սկզբում ամեն ինչ հենց այդպես էր: Այս ամենը իմ վառ երևակայության արդյունքը չէ: Ինչ լավ ժամանակներ
էին…
Անիս իսկական աստվածուհի էր: Նրա մեջ հիանալի էր ամեն ինչ՝ դեմքը, կազմվածքը, թեթև բնավորություն ուներ: Հարսանիքից հե-
տո առաջին ամիսների ընթացքում զբոսնում էինք, գնում ակումբներ… Մենք համոզված էինք, որ այս մեծ աշխարհում գտել ենք ի-
րար:Բայց այդ ամենը շարունակվեց մինչ այն պահը, երբ իմացանք, որ երեխայի ենք սպասում: Ու սկսվեց այն, ինչին ընդհանրապես
պատրաստ չէի:

Կնոջս մոտ անտանելի սրտխառնոց սկսվեց, գլխապտույտներ, ինքնազգացողությունը վատացել էր: Անին մի քանի անգամ հիվան-
դանոց պառկեց: Անհոգ կյանքի մասին ստիպված էինք մոռանալ:Բայց ես վստահ էի, որ երբ փոքրիկը ծնվի, ամեն ինչ իր տեղը կընկ-
նի: Պարզվեց՝ սխալվում էի:
Իսկապես երջանիկ էի, երբ լույս աշխարհ եկավ որդիս: Հետո սկսվեցին անվերջ տակդիրներ, կաթնախառնուրդ, ցանափոշի… Երե-
խան գիշերները լաց էր լինում, չէի կարողանում քնել, առավոտյան մի կերպ էի գնում աշխատանքի:Ստացվեց այնպես, որ երկու տա-
րուց էլ ծնվեց մեր աղջիկը: Հիմա որդիս 3 տարեկան է, աղջիկս՝ 1: Պիտի որ ուրախ լինեի, բայց չի ստացվում:

Գազօջախին միշտ միայն ապուր է լինում, տանը՝ խառնաշփոթ, աղմուկ: Կինս միշտ դժգոհ է, գանգատվում է, որ հոգնել է: Բայց թե
ինչից է հոգնում տանը նստած, չեմ հասկանում: Ամբողջ օրվա ընթացքում մի ապուր է եփում:Երեխաները հանգիստ խաղում են, օր-
վա մեջ մի անգամ զբոսնելով գնում է խանութ ու խաղահրապարակ: Բայց չէ որ մաքուր օդին քայլելը հաճելի է:
Ես Անիին բազմիցս եմ ասել, որ իրեն կարգի բերի,իսկ նա միշտ ինչ-որ արդարացումներ է փնտրում:Ասում է՝ գումար չկա, երեխանե-
րին ու՞մ մոտ թողնեմ… Եթե ցանկություն ունենար,ամեն ինչ էլ կստացվեր:Ես ամբողջ օրը աշխատում եմ,բայց դեռ պիտի երեխանե-
րի հարցում էլ օգնե՞մ նրան:Կյանքը մեզ 1 անգամ է տրվում, երևի բաժանվեմ: Ավելի լավ է ալիմենտներ վճարեմ, քան թե ապրեմ այդ
քաոսում:
