Հունվարի 24-ին և 25-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով պահ-պանվել է կայուն օպերատիվ իրավիճակ, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: Այս մասին հաղորդա-գրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը.

«ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս միջա-դեպեր չեն արձանագրվել:

ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային իրա-վիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով և կատարում առաջադրված խնդիրները»,- ասված է հաղորդա-գրության մեջ:
Տեսանյութը հնարավոր չէ դիտել առանց արցունքների։
Տեսանյութը ստորև՝
