Ատամնացավից ազատվելու հիանալի միջոց

Գոյություն ունի բնական մի միջոց, որը կարելի է պատրաստել տնային պայմաններում և նրա օգնությամբ արագ ազատվել ատամի ցավից:

Բաղադրիչները

• Կոկոսի յուղ
• Աղացած մեխակ

Ինչպես պատրաստել

Նախ լավ խառնեք այդ բաղադրիչները, որից հետո այդ խառնուրդը քսեք այն ատամի վրա, որը ցավում է: Քսեք այդ խառնուրդը օրվա մեջ 3 անգամ և պահեք 60 վայրկյան:

Շուտով կնկատեք, որ ատամի ցավը թուլանում է, իսկ որոշ ժամանակ հետո այն առհասարակ կանհետանա: Այս մեթոդի հետ զուգահեռ կարող եք ծամել 1 թ/գ մեխակ:

Ինչպես է մեխակը օգնում ատամներին

Մեխակը աչքի է ընկնում հզոր ցավազրկող, հակաբակտերիալ, սպազմոլիտիկ ու խթանիչ ազդեցությամբ:

Բացի դա, այն պարունակում է էվգենոլ, բնական միացություն, որն ունի ցավազրկող հատկություններ:

Ինչպես է կոկոսի յուղը օգնում ատամներին

Մի քանի գիտական հետազոտություններ ապացուցել են, որ կոկոսի յուղը ոչնչացնում է այն բակտերիաները, որոնք կուտակվում են ատամներում, լնդերում ու բերանի խոռոչում: Այսինքն կոկոսի յուղը հիանալի միջոց է կարիեսի առաջացման հավանականության իջեցման համար:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика