Աստղագուշակ սեպտեմբերի 19-ից 26-ի համար․․․Նոր հետաքրքիր գործեր, խոստումնալից նախագծեր են սպասվում Աղեղնավորներին

Աստղագուշակ սեպտեմբերի 19-ից 26-ի համար․․․Նոր հետաքրքիր գործեր, խոստումնալից նախագծեր են սպասվում Աղեղնավորներին

ԽՈՅ

Շաբաթը չարժե սկսել կարևոր որոշումներից կամ ծրագրերում մեծ փոփոխություններից: Այդ հատվածը գործերում զգուշություն, շրջապատողների նկատմամբ ուշադիր վերաբերմունք ու լավ մտածված գործողություններ է պահանջելու: Շատ Խոյերի օգտակար կլինի ուրիշի փորձը: Վատ մի զգացեք խորհուրդների հա րցով դիմել նրանց, ում վստահում եք. այդպես կկարողանաք խուսափել ցավալի սխալներից, ժամանակն էլ զուր չեք վատնի:Շաբաթվա առաջին կեսը նոր աշխատ անքային խնդիրներ կբերի,որոնց թվում կլինեն բավական բարդերը: Հնարավոր է՝ դրանցից միանգամից գլուխ չհանեք: Բայց լուծում անպայման կգտնվի, եթե համառ լինեք: Շաբաթվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի կարևոր գործեր սկսելու համար: Եթե մասշտաբային ծրագրեր ունեք,կարող եք հենց այդ հատվածում անցնել դրանց իրագործմանը: Առաջին քայլերը շատ հաջող կլինեն, դուք միանգամից կհասկանաք,որ ճիշտ ուղի եք ընտրել:Դրական միտումների ազդեցությու նը անձնական հարաբերությունների ոլորտում հատկապես նկատելի կլինի շաբաթվա վերջին: Այդ հատվածը հրաշակի կլինի և՛ մտերիմների, և՛ նոր ծանոթների հետ շփվելու համար:

ՑՈՒԼ

Շաբաթվա սկիզբը հարմար կլինի գործնական շփումների համար: Դուք հնարավորություն կունենաք համագործակցության մասին պայմանավորվել այն մարդկանց հետ, որոնցից շատ բան է կախված: Համախոհների աջակցությունը կթեթևացնի ձեր կյանքը, թույլ կտա արագ գլուխ հանել բարդ առաջադրանքներից: Նախկին ում բացառապես աշխատանքային բնույթ կրող հարաբերությունները քիչ ֆորմալ կդառնան: Այդ հատվածը վառ հույզեր կպարգևի այն Ցուլերին, որոնք լրիվ նոր բան կստանձնեն: Նրանք հաստատ չեն ձանձրանա:Շաբաթվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Ամենայն հավանականությամբ՝ այդ հատվածում պիտի վե րադառնաք հին խնդիրներին, որոնք լուծված էիք համարում: Լուրջ դժվարություններ չեն առաջանա, բայց որոշ տհաճ պահեր պիտի ապրեք: Բայց դուք հույ զերը կհաղթահարեք, դատարկ բաների պատճառով շատ չեք անհանգստանա:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Շաբաթվա սկզբին հնարավոր են լարված պահեր: Գործեր սովորականից շատ կունենաք, բացի այդ, ամենայն հավանականությամբ, պիտի զբաղվեք ուրիշների սխա լների պատճառով առաջացած խնդիրների լուծմամբ: Դժվարությունները կապված կլինեն նրա հետ, որ չի հաջողվի ժամանակին ստանալ անհրաժեշտ տեղեկատվութ յունը, չի լինի մեկը, որի հետ կկարողանաք խորհրդակցել, դրա պատճառով որոշումներ ընդունելն էլ դժվար կլինի: Սակայն դուք բոլոր դեպքերում իրավի ճակից գլուխ կհանեք: Ճիշտ է, դրա համար համառության կարիք կլինի:Լրիվ այլ կլինի շաբաթվա երկրորդ կեսը: Դա հրաշալի ժամանակ կլինի գործերում նա խաձեռնող լինելու,նոր բան ստանձնելու համար: Կարող եք կենտրոնանալ ֆինանսական հարցերի լուծման վրա. այստեղ դժվարություններ չեն առաջանա: Դուք արագ կհասկանաք, թե որ գնումներն է պետք հիմա անել, իսկ որոնք՝ հետաձգել: Այս շրջանը բարենպաստ կլինի նաև անձնական հարաբերությունների տեսանկ յունից: Դուք կհասկանաք, որ եկել է նախաձեռնող լինելու ժամանակը, և դա շատ տեղին կլինի:

ԽԵՑԳԵՏԻՆ

Շաբաթվա սկիզբը բարենպաստ կլինի և՛ գործնական շփումների, և՛ անձնական հանդիպումների համար: Շրջապատողների հետ լեզու գտնելը հեշտ կլինի: Դուք արագ կհասկանաք, թե ինչ են ձեզանից սպասում ու կաշխատեք չհիասթափեցնել ձեզ համար թանկ մարդկանց:Այդ հատվածում աշխատանքի վրա կենտրոնացած Խեց գետինները մեծ հաջողությունների կհասնեն: Լավ է ինքնուրույն գործեք, ոչ մեկից օգնություն չսպասեք: Ձեր գիտելիքները, կարողություններն ու փոր ձը բավարար կլինեն նպատակին հասնելու համար:Օր օրի նորանոր գաղափարներ կհայտնվեն: Շաբաթվա երկրորդ կեսը հագեցած կլինի. դուք շատ բան կուզենաք անհապաղ կյանքի կոչել: Աջակցության հարցով արժե դիմել հին ծանոթներին, որոնք հուսախաբ չեն անի: Լավ կանցնեն և՛ գործնական, և՛ ժամանցային ուղև որությունները: Շատ Խեցգետինների օգուտ կտա պայմանների փոփոխությունը:

ԱՌՅՈՒԾ

Շաբաթվա սկիզբը հետաքրքիր կանցկացնեք: Այդ հատվածում նոր գործեր, առաջադրանքներ շատ կլինեն, որոնց էլ մեծ ոգևորությամբ կանցնեք: Հնարավոր են անսպասելի բացահայտումներ, կարևոր նորություններ: Շատ Առյուծներ կհասկանան, որ եկել է ծրագրերը փոխելու ժամանակը: Դժվար չի լինի նոր համախոհ ների գտնելը: Մտածածն իրագործելու հարցում ամենատարբեր մարդիկ կուզենան օգնել: Նախկինում բացառապես գործնական բնույթ կրող հարաբերություններն ավելի ջերմ ու անբռնազբոս կդառնան: Հնարավոր է ռոմանտիկ պատմության սկիզբը:Շաբաթվա երկրորդ կեսը ավելի բարդ կդասավորվի: Տնային հոգսերը, մտե րիմների հետ ոչ մեծ տարաձայնությունները կանհանգստացնեն որոշ Առյուծների: Իհարկե, դուք կգտնեք իրավիճակից գլուխ հանելու,բոլոր խնդիրները լուծ ելու ձևը, բայց դա ջանքեր է պահանջելու: Այնպես որ, շաբաթվա վերջին օրերին լավ է ոչ մի հոգնեցնող բան չծրագրեք. այդ հատվածում կուզենաք հանգս տանալ:

ԿՈՒՅՍ

Ամպերում մի սավառնեք: Այս շաբաթ շատ պետք կգա իրատես լինելու,իրավիճակն ու սեփական հնարավորությունները օբյեկտիվորեն գնահատելու ունակությու նը: Հենց դա թույլ կտա խուսափել շատ դժվարություններից, հիմար սխալներ էլ չանել: Դուք սովորականից հաճախ ուշադրության կենտրոնում կհայտնվեք: Աշխատեք ավելորդ բաներ չխոսել, չստուգված տեղեկատվությամբ չկիսվել: Հեռու մնացեք բամբասանքների սիրահարներից. չի բացառվում, որ նման մարդիկ կփորձեն փչացնել ձեր հեղինակությունը՝ հենց այնպես, առանց որևէ շահի:Արժե զգույշ լինել գումարի հետ: Մի շտապեք գործարքներ կնքել, եթե վստահ չեք, որ դրանք եկամուտ են բերելու:Շաբաթը հաջող կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Մտերիմների հետ շփումները հաճելի հույզեր կպ արգևեն: Որոշ Կույսերի հետաքրքիր ծանոթություններ ու հանդիպումներ են սպասվում մարդկանց հետ, որոնք նրանց վրա ուժեղ տպավորություն կթողնեն:

ԿՇԵՌՔ

Արժե արագ գործել: Հենց շաբաթվա սկիզբը հաջող կլինի, հարմար կլինի նոր ու անսովոր գործերի, ինչպես նաև կարևոր հանդիպումների համար: Հեշտությ ամբ լեզու կգտնեք նրանց հետ, ում հետ դա անել նախկինում չէր ստացվում: Մարդիկ, որոնց հետ առաջ միայն ֆորմալ հարաբերությունների մեջ էիք, կուզ ենան ձեզ ավելի լավ ճանաչել ու ընկերանալ: Ինտուիցիան կհուշի, թե ում կարող եք վստահել, իսկ ում հետ է պետք զգոն լինել:Շաբաթվա երկրորդ կեսը ավելի բարդ կլինի: Դուք նոր հոգսեր ու գործեր կունենաք, որոնք հազիվ թե կարողանաք մեկ ուրիշին հանձնարարել: Չեն բացառվում տարաձայնություն ները հին ծանոթների ու մտերիմների հետ: Կպարզվի, որ ձեզ երկար ժամանակ սխալ են հասկացել, պիտի նորից ու նորից բացատրեք այն, ինչը ձեզ ակնհայտ է թվացել: Դուք կկարողանաք հանգստություն պահպանել, բարեհամբույր կլինեք, այնպես որ, կոնֆլիկտներ ու լուրջ տարաձայնություններ չեն առաջանա:

ԿԱՐԻՃ

Շաբաթվա սկիզբը կուրախացնի: Այդ հատվածում կարող են հաջողությամբ լուծվել այն հարցերը,որոնք ձեզ նախկինում փակուղու առաջ են կանգնեցրել: Համա ռություն դրսևորած Կարիճները կհասնեն վաղուց դրված նպատակներին, առաջընթաց կարձանագրեն համարյա անհույս թվացող գործում: Նշանի ներկայացուցիչ ներին կօգնեն հին ծանոթները, փորձված գործընկերները, ինչպես նաև ընկերները:Շաբաթվա երկրորդ կեսին հավանական են իրադարձություններ, որոնք ձեզ կստիպեն հուզվել ու ապրումներ ունենալ: Չի բացառվում՝ ստիպված լինեք խառնվել ուրիշների գործերին, չնայած՝ դուք կնախընտրեիք խուսափել դրանից: Ինչպես էլ դասավորվի իրավիճակը, դուք հանգստություն կպահպանեք, պրովոկացիաներին չեք տրվի, չեք ասի ու չեք անի մի բան, ինչի համար հետո պիտի զղջայիք: Ավելի ուշ դուք ինքներդ ձեզ դեռ շատ շնորհակալ կլինեք, որ չեք տաքացել:

ԱՂԵՂՆԱՎՈՐ

Շաբաթվա սկզբին բավական դժվար կլինի պատրանքներից ու զուր հույսերից խուսափելը: Նույնիսկ այն Աղեղնավորները, որոնք միշտ իրավիճակն օբյեկտիվ որեն էին գնահատում, կարող են ցանկալին իրականության տեղ ընդունել: Արժե ընտրողաբար մոտենալ շփումներին: Զգուշացեք, եթե ինչ-որ մեկը ձեզ ոսկե սարեր ու հեշտ հաղթանակներ խոստանա, փորձի շահել ձեր համակրանքն ու վստահությունը,նորից ու նորից փորձի ձեզ ներգրավել իր ծրագրերի իրագործման մեջ: Նման մարդիկ կարող են միայն տհաճություններ բերել:Լրիվ այլ կլինի շաբաթվա երկրորդ կեսը: Նոր ու հետաքրքիր գործեր, խոստումնալից նախագծեր կհայտնվեն: Հնարավոր են համագործակցության գրավիչ առաջարկներ: Չի բացառվում՝ ձեր գաղափարներով հետաքրքրվեն մարդիկ, որոնց աջակցությամբ արագ կանեք այն, ինչ մտածել եք: Այդ հատվածը հրաշալի կլինի նոր ծանոթությունների համար: Դուք շատերի վրա լավ տպավորություն կթողնեք, և դրա համար ջանքեր գործադրելու կարիք էլ չի լինի:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ

Շաբաթվա սկզբին շրջապատողների հետ լեզու գտնելը հեշտ չի լինի: Հատկապես դժվար կլինի այն մարդկանց հետ,որոնք ձեզ դեռ լավ չեն ճանաչում, չգիտեն ձեր ուժեղ կողմերի մասին: Լավ է հետաձգեք լուրջ հարցերի քննարկումը, հատկապես բիզնեսի, ֆինանսների և ունեցվածքի հետ կապված հարցերի: Այդ հատ վածը լավը կլինի ինքնուրույն աշխատանքի, ուսման ու ստեղծագործելու համար: Շատ Այծեղջյուրներ տեղեկատվություն կստանան, որը նրանց պետք կգա մոտ ժամանակներս:Շաբաթվա երկրորդ կեսը ավելի հեշտ ու հաջող կդասավորվի: Այն վառ հույզեր կպարգևի: Նշանի որոշ ներկայացուցիչներ կհասկանան, թե ինչ է պետք ձեռնարկել, որպեսզի իրականան նրանց հին ցանկությունները: Այս շրջանը շատ հաջող կլինի գնումների ու գործարքների, ինչպես նաև աշխատանքա յին բանակցությունների համար: Լավ կանցնեն և՛ գործնական, և՛ ժամանցային ուղևորությունները:

ՋՐՀՈՍ 

Շաբաթվա սկզբին աշխատեք ոչ ոքի հետ չվիճել: Դա բավական բարդ կլինի, բայց եթե պահպանեք ինքնատիրապետումը, ապա անպայման գլուխ կհանեք դժվար առա ջադրանքից: Տարաձայնություններ կառաջանան նույնիսկ ամենամտերիմների հետ, ընդ որում՝ այնպիսի դատարկ բաների պատճառով, որոնց մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Արժե կենտրոնանալ ուսման, ստեղծագործելու, ինքնուրույն աշխատանքի վրա. այստեղ ձեզ ոչ ոք չի խանգարի հաջողության հասնել:Շաբաթվա երկրորդ կեսը լավը կլինի շփումների համար: Շրջապատողների հետ լեզու գտնելը կհեշտանա, դուք շատերին կես խոսքից կհասկանաք: Հնար ավոր են անսովոր հանդիպումներ, ծանոթություններ, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն: Նշված օրերը հարմար կլինեն հին կապերը վերականգ նելու և այն մարդկանց հետ հաշտվելու համար, որոնց հետ վիճել էիք:

ՁԿՆԵՐ

Շաբաթվա սկիզբը հարմար կլինի նոր ծրագրերն իրագործելու, հետաքրքիր ու խոստումնալից գաղափարները կյանքի կոչելու համար: Դուք ռիսկի չեք դիմի այ նտեղ, որտեղ դրանից կարելի է խուսափել, ցանկալին ստանալու հասարակ ու արդյունավետ եղանակ կգտնեք:Որոշ Ձկներ նոր մասնագիտական նպատակներ կունե նան. շուտով պարզ կդառնա՝ ինչ է պետք նախաձեռնել դրանց հասնելու համար: Լավ կանցնեն և՛ գործնական,և՛ ժամանցային ուղևորությունները: Դրանք յու րահատուկ հաճելի կլինեն,եթե ձեզ ընկերակցեն հին ընկերները:Շաբաթվա երկրորդ կեսին դրական միտումները կգերակշռեն անձնական հարաբերություններու մ: Մտերիմների հետ լեզու գտնելը սովորականից հեշտ կլինի. դուք իրար կես խոսքից կհասկանաք: Աստղերը բարյացակամ կլինեն սիրահարված Ձկների հան դեպ: Կարող են իրականանալ հին ցանկություններն ու գաղտնի երազանքները:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика