Կուբաթլուում ականի պայթյունի արդյունքում մահացել է Ադրբեջանի զինված ուժերի սպա, գումարտակի հրա-մանատար, մայոր Մուխթարով Սարխան Իլգար օղլուն։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական Telegram ալիքները, այդ թվում` Sputnik Ադրբեջանի ալիքը։«Девичья башня» Telegram-ալիքի տեղեկություններով` մայորը մահացել է Զանգելանում ականի պայթյունից։

Նշենք, որ Արցախում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ եռակողմ հայտարարության ընդունումից հետո սա առաջին նման դեպքը չէ։Հունվարի 1-ին Ֆիզուլու շրջանում մի ադրբեջանցի է պայթել ականի վրա, նրա 2 ոտքերն անդամահատել են։ Իսկ ավելի վաղ` 2020թ.–իդեկտեմբերի 14-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանին ան-ցած Աղդամի շրջանում ականի պայթյունից մեկ մարդ է մահացել, ևս երկուսը վիրավորվել են։
Ղարաբաղում հակատանկային ականի վրա նոյեմբերի 28–ին էլ ավտոմեքենա էր պայթել, ինչի հետևանքով 5 մարդ էր մահացել։
