Առողջ մաշկ ունենալու համար անհրաժեշտ է ճիշտ սնունդ ուտել

Պարզվում է, առողջ մաշկը պահպանելու համար որակյալ քսուքներն ու կոսմետիկ պրոցեդուրաները բավարար չեն։ Ըստ Glianec.com.ua-ի, անհրաժեշտ է նաեւ ճիշտ մթերքներ ուտել։

Այսպես.

1. Հյութեղ հատապտուղներ։ Դրանք պարունակում են մաշկի երիտասարդության ու առողջության համար անհրաժեշտ հսկայական քանակությամբ հակաօքսիդանտներ։ Հատապտուղներն անհրաժեշտ է ուտել թարմ վիճակում, առանց ջերմամշակման։

2. Անյուղ յոգուրտ։ Այն պարունակում է А վիտամին, որը սնում է մաշկը ներսից։

3. Մաքուր ջուր։ Այն պետք է հնարավորինս շատ խմել։

4. Ավոկադո։ Սա մաշկի բացառիկ բնականորեն խոնավեցնող մթերք է, այն խորհուրդ է տրվում օգտագործել թե՛ կոսմետիկ միջոցների կազմում, և թե՛ պարզապես ուտել՝ մաշկը խոնավացնելով ներսից։

5. Կանաչ թեյ։ Այն արդյունավետ կերպով պայքարում է մաշկի գլխավոր թշնամիների՝ ազատ ռադիկալների դեմ։

6. Կաթնաշոռ։ Այն պարունակում է սելեն, որը մաշկին փայլ է հաղորդում։

7. Կարմիր ձուկ։ Նրա մեջ պարունակվող յուղային թթուները հրաշալի կերպով խոնավացնում են մաշկը։

8. Մանգո։ Այս դիետիկ միրգը նպաստում է մաշկի բջիջների վերականգնմանը, ինչի շնորհիվ այն հարթ ու անթերի տեսք է ստանում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика