Առաջին հղիություն, ուրախություն, ցնծություն, բայց․․․Հենց ՈՒՀՁ հետազոտության ժամանակ բժիշկները սկսեցին համոզել, որ հրաժարվենք երեխայից

Առաջին հղիություն, ուրախություն, ցնծություն, բայց․․․Հենց ՈՒՀՁ հետազոտության ժամանակ բժիշ կները սկսեցին համոզել, որ
հրաժարվենք երեխայից։Հղիության ժամանակ կինս հարյուրավոր անալիզներ էր հանձնում: Մի օր դրանցից մեկի պատասխանները
ցույց տվեցին, որ մեր երեխան հիվանդ է ծնվելու…

Մենք անհանգստացանք, և ոչ իզուր: Բոլոր հետագա հետազո տությունները ցույց տվեցին, որ երեխան 95% հավանականությամբ
ծնվելու է Դաունի համախտանիշով:Մեզ համար դա մեծ շոկ էր: Երկուսս էլ երիտասարդ ենք, չունենք վնասակար սովորություններ,
և ահա այսպիսի բան…

Բժիշկների կանխատեսումները չէին մխիթա րում, բոլորը միաձայն պնդում էին՝ ավելի լավ է երեխ այից հրաժարվել, դեռ կունենաք
առողջ երեխաներ, ձեր կյանքը մի կործանեք…Մեր երկուսի ծնողներն էլ նույն կարծիքի էին… Իսկ մենք որոշեցինք. դա մեր երեխան
է, ինչպիսին էլ որ լինի:

Այժմ նա արդեն 4 տարեկան է: Տղա է: Սիրում է մեքենաներ և բոլորից լավ է տարբերում դրանց մակնիշները: Ծիծաղում է, երբ հա-
կասում է մեզ և չի լսում:Ծնվեց ինքը բոլորի կանխատեսումներին հակասելով՝ բացարձակ առողջ…

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика