Առաջին հայացքից սովորական հարսանեկան լուսանկար է, սակայն երբ իմանաք, թե ով է նրանց ամուսնության վկան, ուղղակի
կապշեք․․․Այսօրվա մեր պատմության հերոսները՝ Ջասթինը և Քերոլը, որոշել էին ամուսնանալ։

Առաջին հայացքից ամուսնական այս արարողությունը նման էր հարյուրավոր և հազարավոր մարդկանց ամուսնություններին, սա-
կայն կային մի քանի կարևոր մանրուքներ։

Առաջին հերթին, կարճ ասած, այս զույգի ամուսնության վկան նրանց շունն էր՝ Գաբբին։Ջասթինի մոտ շունը հայտնվել էր մի քանի
տարի առաջ սարսափելի ողբերգությունից հետո։

Ծառայության ընթացքում տղան կորցրել էր ոտքը։ Նրան հարկավոր էր շուրջօրյա օգնություն, այդ իսկ պատճառով նրան շուն էին
տվել։Նա ծառայում էր Աֆղանստանում։Նա չէր ուզում անվասայլակով դուրս գալ տնից, դրա համար էլ հարկ եղավ դիմել նրա հա-
վատարիմ ընկերոջ՝ Գաբիի, օգնությանը։

Շունն այնքան լավ է զգում իր տիրոջը, որ անգամ նրա համար բերում է հատուկ քսուք, որպեսզի նա կարողանա դնել իր պրոթեզը։
Երբ Ջասթինը հոգնում է քայլելուց, Գաբին վազում է նրա մոտ և թողնում նրան իր վրա հենվել։ Երբեմն նա անգամ նկատում է՝ ինչ-
պես է տղան կորցնում հավասարակշռությունը և միանգամից ակնթարթորեն նետվում է նրան օգնելու։

Ջասթինը, Քերոլը և Գաբին դեռ շատ դժվարությունների միջով կանցնեն միասին, սակայն մենք մտածում ենք, որ այսպիսի աջակ-
ցության շնորհիվ նրանք ցանկացած իրավիճակ կհաղթահարեն։
