Մի անգամ ծեր իմաստունի մոտ է գալիս մի երիտասարդ աղջիկ ու․․․Իմաստուն առակ կյանքում բարու ու չարի մասին․․․ՍԱ պետք է
իմանան բոլորը
Անկասկած բոլորս էլ մտածել ենք աշխարհում կատարվող անարդարությունների մասին: Դու մարդկանց սրտանց բարին ես կամե-
նում, օգնում, իսկ նա քեզ փոխարենը զրպարտում է, անգամ մեջքից հարվածում:Ինչու՞ են մարդիկ արհամարհում, երբ անկեղծ
ցանկանում ես օգնել, և աչք են փակում մեր բարության վրա, չէ՞ որ դու դրան արժանի չես: Ինչու՞մն է բանը. խնդիրը մե՞ր մեջ է, թե՞
ուրիշների: Պե՞տք է անել բարություն կամ խաղ անել կրակի հետ:
Այժմ կարող եք հանգիստ շունչ քաշել,քանի որ այս ուսուցողական առակը կտա այս տանջող հարցի ճիշտ և իմաստուն պատասխա-
նը:Մի անգամ ծեր իմաստունի մոտ է գալիս երիտասարդ օտար աղջիկ և արտասվելով պատմում իր սրտմտանքը.

-Չգիտեմ, թե ինչպես այսպես ապրեմ, այլևս չեմ կարողանում,-դողացող ձայնով ասաց նա: Ամբողջ կյանքս մարդկանց վերաբերվել
եմ այնպես, ինչպես ցանկացել եմ, որ նրանք ինձ վերաբերվեն: Նրանց հետ եղել եմ անկեղծ, բաց եմ արել իմ սիրտը նրանց առջև,
հնարավորության դեպքում բարիք եմ արել նրանց՝ չսպասելով նրանցից փոխարենն ինչ-որ բան, նաև օգնել եմ ինչով որ կարողացել
եմ:
Ես, իրոք, այդ ամենն արել եմ անշահախնդրորեն, սակայն փոխարենը հատուցել են ինձ չարությամբ, և ծաղրել: Ես, իրոք, վշտացած
եմ և ես պարզապես հոգնել եմ: Աղաչում եմ, ասեք ինձ՝ ի՞նչ կարող եմ անել:Իմաստունը համբերատար լսում էր, իսկ հետո խորհուրդ
տվեց աղջկան:
-Մերկացի՛ր և ամբողջովին մերկ քայլի՛ր քաղաքի փողոցներով,-հանգիստ ասաց ծերունին:

-Ներեցեք, բայց ես դեռ խելքս չեմ թռցրել: Դուք երևի խելագարվել եք, կամ կատակում եք: Այդպես անելով չգիտեմ անգամ, թե ինչ
կարելի է սպասել անցորդներից: Հնարավոր է, որ ինչ-որ մեկն էլ ծաղրի կամ անպատվի ինձ:
Իմաստունը հանկարծ կանգնեց, բացեց դուռը և սեղանի վրա դրեց հայելի:
-Դու ամաչում ես մերկ դուրս գալ փողոց, սակայն չգիտես ինչու, բնավ չես ամաչում դուրս գալ աշխարհ մերկ հոգով, բաց հոգով ինչ-
պես այս դուռը: Դու այնտեղ բոլորին թույլ ես տալիս մուտք գործել: Քո հոգին հայելի է, ահա թե ինչու, մենք՝ բոլորս, մարդկանց հոգի-
ների մեջ տեսնում ենք մեր սեփական արտացոլանքը:
Նրանց հոգին լի է չարությամբ, և երբ նայում են քո մաքուր հոգու մեջ, տես-նում են իրենց տգեղ պատկերը:Նրանք չունեն ուժ և հա-
մարձակություն ընդունելու, որ դու նրանցից լավն ես և չեն ցանկանում փոխվել: Ցավալի է, բայց փաստ է, որ փոխվել կարողանում
են միայն խիզախները:
-Ի՞նչ կարող եմ անել, ինչպե՞ս կարող եմ փոխել այս իրավիճակը, երբ այն ինձանից կախված չէ,-հարցրեց գեղեցկուհին:
-Արի՛ ինձ հետ, ես քեզ հիմա մի բան ցույց կտամ: Նայի՛ր, սա իմ այգին է և երկար ժամանակ է արդեն, ինչ ես ջրում և հոգ եմ տանում
այս երփներանգ, գեղեցիկ ծաղիկների մասին:

Անկեղծ ասած, ես երբեք չեմ տեսել, թե ինչպես են ծաղկում և իրենց թերթիկները բաց անում այս ծաղիկները և խորհում էի այս ծաղ-
կող ծաղիկների մասին, որոնք գրավում էին իրենց գեղեցկությամբ և հոգեթով բուրմունքով:Աղջիկս, սովորի՛ր բնությունից: Նայի՛ր
այս հրաշալի ծաղիկներին և արա՛ այնպես, ինչպես նրանք:
Բաց արա՛ քո սիրտը մարդկանց առջև՝ այնքան զգույշ, որ նրանք անգամ չնկատեն: Բաց արա՛ հոգիդ լավ մարդկանց առջև և հեռա-
ցի՛ր այն մարդկանցից, ովքեր պոկում են քո թերթիկները, և ոտնակոխ անում: Այդ մոլախոտերը դեռ չեն հասել քեզ, ահա թե ինչու
դու չես կարող նրանց օգնել և քո մեջ նրանք կտեսնեն միայն իրենց տգեղ արտացոլանքը:
Աշխարհը լի է կեղտով և չարությամբ, սակայն նա, ով ցանկանում է մնալ մաքուր…Եղե՛ք անկեղծ ու ազնիվ՝ և՛ ձեր, և՛ այլոց հանդեպ:
