Առակ ընտանեկան երջանիկ կյանքի մասին․․․Սա պետք է իմանա յուրաքանչյուրը չափահաս համերաշխ ընտանիք ունենալու համար
Ամուսինները միասին ապրեցին 30 տարի: Ամո ւսնական կյանքի 30-երորդ տ արելիցին կինը սովո րականի պես հաց թխեց: Ամ-բողջ համատեղ կյանքի ընթացքում նա ամեն առավոտ թարմ հաց էր թխում. դա նրանց մոտ գեղեցիկ ավանդույթ էր: Նախաճա-շին կինը սովորականի պես հացը կտրեց մեջտեղից, երկու կեսերին կարագ քսեց, վերևի կտորը արդեն տալիս էր ամուսնուն, սա-կայն վերջին պահին ձեռքը հետ քաշեց…

Նա մտածեց.
—Այսքան տարի նրան եմ տվել: Բայց այսօր առանձնահատուկ օր է, ես եմ ուզում ո ւտել հացի այս խրթ խրթան կարմիր մասը: 30 տարի երազել եմ դրա մասին: Ի վերջո, օրինակելի կին եմ եղել, հրաշալի որդիներ եմ ունեցել ու դաստիրակել, տան գործերը արել եմ, այդքան առողջո ւթյուն ու ուժ եմ ներդրել հանուն մեր ընտանիքի բարօրության…

Կայացնելով որոշումը՝ նա ամուսնուն է տալիս հա ցի ներքևի մասը, բայց ձեռքերը դողում են.30 տարվա ավանդույթ է խախտել…Ամուսինը՝ վերցնելով հացը, բացականչում է.
—Այս ինչ լավ նվեր արեցիր, սիրելիս: 30 տարի շարունակ չեմ կերել հացի իմ սիրած մասը՝ այն քեզ զիջելով:
Այնպես որ կարևոր է ոչ միայն լսել ու ընկալել, այլևս հա սանելի կերպով կիսվել սեփ ական տեսա կետով՝ հատկապես մտերիմ մարդկանց հետ:
