Ապրիլի 29-ի աստղագուշակ․ Առյուծներ՝ օրվա երկրորդ կեսին լավ նորություններ կստանաք․․․
ԽՈՅ
Ներդաշնակ ու հաճելի օր է, որը կուրախացնի լավ նորություններով և առաջարկներով, որոնց կուզենաք անմիջապես համաձայ-նությամբ պատասխանել: Դուք կղեկավարվեք ինտո ւիցիայով և ճիշտ կվարվեք. այն ձեզ հուսախաբ չի անի ո՛չ մանրուքներում, ո՛չ լուրջ գործերում: Որոշ Խոյեր կկարո ղանան կենտրոնանալ նրա վրա, ինչը վաղուց կարևոր էր թվում: Կլուծվեն երկար ժամա-նակ հանգիստ չտվող հարցերը, դուք ձեզ ինքնավստահ և ազատ կզգաք:Դժվար չի լինի շրջապատողների հետ լեզու գտնելը:Դուք միանման լավ լեզու կգտնեք և՛ հին ծանոթների, և՛ նրանց հետ, ում առաջին անգամ եք տեսնում:
ՑՈՒԼ
Շատ հագեցած կլինի օրվա սկիզբը: Միաժամանակ հազար ու մի գործից պիտի գլուխ հանեք, և հազիվ թե ինչ-որ մեկը կարողա-նա ձեզանից արդյունավետ գործել: Կազմակերպվածությունն ու կարգապահությունը կօգնեն չշեղվել: Դուք ժամանակը և ուժերը զուր չեք վատնի, պրովոկացիաներին չեք տրվի: Բայց այդ ամենը էներգիա է պահանջելու:Օրվա երկրորդ կեսին հանգստի կարիք կունենաք: Ինքներդ ձեզ մի փոքր դադար վերցնելու հնարավորություն տվեք: Արժե զբաղվել այն գործերով, որոնք բարձրացնում են ձեր տրամադրությունն ու ոգեշնչում: Կարող եք բուժիչ ու կոսմետիկ միջոցառումներ անցկացնել, որոնք նկատելի արդյունք կտան:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Համառություն ու նպատակասլացություն դրսևորեք: Հենց այդ որակների շորհիվ հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ իրա-վիճակը նախկինում անհույս էր թվում: Կարող եք հաղթել ուժեղ մրցակցին: Չի բացառվում՝ աջակցություն առաջարկեն մարդիկ, որոնցից շատ բան է կախված:Օրվա երկրորդ կեսը ընտանիքում հաճելի իրադարձություններ ու մտերիմների հետ կապված լավ նորություններ է խոստանում: Հարմար ժամանակ է հարազատների հետ ընտանեկան ծրագրերը քննարկելու և համատեղ գոր-ծողությունների մասին պայմանավորվելու համար: Չի բացառվում՝ հասկանաք, թե ինչպես է պետք լուծել վերջերս բոլորի կյանքը բարդացնող հարցերը:
ԽԵՑԳԵՏԻՆ
Դուք էներգիայով լի կլինեք, պատրաստ կլինեք վճռական գործողությունների և կձգտեք կարևոր հաղթանակներ տոնել ու չեք բա-վարարվի համեստ ձեռքբերումներով: Շատ խնդիրներ, որոնք նախկինում ձեզ փակուղու առաջ էին կանգնեցնում,այսօր կհաջող-վի լուծել: Մարդիկ, որոնք առաջ կասկածում էին ձեր տաղանդներին ու կարողություններին, կփոխեն իրենց կարծիքը: Չեն բա-ցառվում դրամական մուտքերն անսպասելի աղբյուրներից, ինչպես նաև շահավետ գործարքները: Կարող եք գնումներ անել, այդ թվում՝ սպոնտան գնումներ: Դրանք ամենայն հավանականությամբ հաջող կլինեն: Որոշ Խեցգետինների նվերներ են սպասվում, որոնց համար նշանի ներկայացուցիչները շատ ուրախ կլինեն:
ԱՌՅՈՒԾ
Հազիվ թե կարողանաք կոնկրետ մեկ բանի վրա կենտրոնանալ: Ավելի հավանական է, որ ստիպված լինեք միաժամանակ մի քա-նի գործով զբաղվել, ընդ որում՝ դրանք ամեն անգամ հետաքրքիր չեն լինի ձեզ համար: Չեն բացառվում տարաձայնությունները հին ու նոր ծանոթների հետ: Հաճախ ձեզ կմեղադրեն համառության, ուրիշի կարծիքը չլսելու մեջ: Բայց դուք բաց կոնֆլիկտ թույլ չեք տա, կնախընտրեք զիջումների գնալ ու փոխհամաձայնության հասնել:Օրվա երկրորդ կեսը կուրախացնի լավ նորություննե-րով: Դրանք կարող են վերաբերել ձեզ անձնապես կամ ձեր մտերիմներից մեկին: Ստացված լուրերը կբարձրացնեն ձեր տրամա-դրությունը:
ԿՈՒՅՍ
Շատ անհանգիստ կլինի օրվա սկիզբը: Հակասական ինֆորմացիա կստանաք, ամեն ինչից պիտի գլուխ հանեք, բայց դուք ամե-նևին չեք ուզենա զուգադրել փաստերը, ուշադրություն դարձնել մանրուքներին: Նշանի շատ ներկայացուցիչներ նյարդային ու անհամբեր կդառնան: Բայց՝ կարճ ժամանակով. օրվա երկրորդ կեսին Կույսերը կվերագտնեն իրենց մշտական լավատեսական տրամադրվածությունը:Հնարավորություն կունենաք գլուխ հանել բարդ գործից, որը վերջին ժամանակներս ձեզանից մեծ ուժեր է խլել: Հրաշալի գաղափարներ կունենաք, որոնք մոտ ժամանակներս կիրագործեք:
ԿՇԵՌՔ
Շատ բան կարող եք սովորել, մյուսներից շուտ պիտանի տեղեկատվություն կստանաք: Ամենը, ինչ կիմանաք այսօր, շուտով ձեզ պետք կգա: Հավանական են հաճելի ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց մասին նախկինում լավ բաներ եք լսել: Չի բացառվում ընկերական հարաբերությունների կամ սիրային պատմության սկիզբը: Անձնական կյանքին վերաբերող ա-մեն հարցում հույս դրեք ինտուիցիայի վրա, որը հուսախաբ չի անի:Օգտակար կլինի պայմանների փոփոխությունը, հետաքրքիր վայրերում լինելը կամ կյանքում նոր բան մտցնելը: Բավական է կարճ ժամանակով շեղվեք առօրյայից, և տրամադրությունը կլա-վանա:
ԿԱՐԻՃ
Բարենպաստ օր է ուսման համար:Հնարավոր են հրաշալի գաղափարներ,մտքի փայլատակումներ:Հաճախ ձեզ մոտ լավ կստաց-վի այն, ինչ ուրիշներին չի հաջողվել, քանի որ դուք չեք վախենա զարկ տալ երևակայությանը, կգործեք այնպես, ինչպես ինտուի-ցիան է հուշում: Ձեր խոսքերն ու արարքները հաճախ կզարմացնեն շրջապատողներին, ուշադրություն կգրավեն: Լավ օր է ծա-նոթությունների համար. նոր հարաբերությունները ներդաշնակ կդասավորվեն:Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր: Ո-րոշ Կարիճների կվերադարձնեն հին պարտքերը կամ կվճարեն մի աշխատանքի դիմաց, որն ավելի վաղ են արել: Ոչ մեծ գնում-ները հաջող կլինեն, իսկ խոշորների հարցում լավ է չշտապեք:
ԱՂԵՂՆԱՎՈՐ
Օրվա սկիզբը թեթև ու բարենպաստ կլինի: Հրաշալի ժամ անակ է և՛ ինքնուրույն գործողո ւթյունների, և՛ հին ծանոթների հետ ջանքերը մեկտեղելու և ընդհանուր նպատակներին հասնելու համար: Հաճախ պարզապես հաջողակ կլինեք, ճիշտ ժամանակին ճիշտ տեղում կհայտնվեք:Օրվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի: Այն հարմար է հին գործերին վերադառնալու և դրանք ավարտելու համար: Պատասխաններ կգտնվեն վերջին ժամանակներս ձեզ ու ձեր մտերիմներին անհանգստացնող հարցերին: Շատ կասկածներ ու տագնապներ կմնան անցյալում, ապագային մեծ լավատեսությամբ նայելու բոլոր հիմքերը կունենաք:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ
Շատ անհանգիստ օր է և նույնքան էլ՝ արդյունավետ: Դուք շատերին կկարողանաք օգնել, միշտ կաշխատեք աջակցել բարդ իրա-վիճակում հայտնվածներին:Հնարավոր են անսպասելի այցեր, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց ժամանակին շատ եք օգնել: Չեն բացառվում համագործակցության առաջարկները,որոնց համար շատ ուրախ կլինեք:Չնայած գործեր շատ կլինեն, բավակա-նաչափ ժամանակ կմնա նաև մտերիմների հետ շփվելու համար: Կարող եք ընտանեկան միջոցառո ւմներ ու տոներ կազմակեր-պել. հրաշալի ժամանակ կանցկացնեք: Ձեր շնորհիվ կհաշտվեն նրանք, ովքեր վիճել էին:
ՋՐՀՈՍ
Հստակության և որոշակիության կարիք կլինի, բայց այսօր դրանց հո ւյսը մի ունեցեք: Իսկ ահա աղոտ ակնարկներ շատ կլինեն: Աշխատեք չբարկանալ նրանց վրա, ովքեր ուղիղ չեն խոսում, աշխատում են շրջանցել ձեր հարցերին պատասխանելը: Դուք ինք-ներդ գլուխ կհանեք իրավիճակից, պարզապես դրա համար ժամանակ է պետք:Ավելի լավ է զբաղվեք առօրյա գործերով, քան լրիվ նորերով: Ուսման համար էլ ամենահարմար օրը չէ: Նոր տեղեկատվությունը մտապահելը բարդ կլինի, դուք հաճախ ինչ-որ բան իրար կխառնեք կամ կմոռանաք:Ընկերների հետ լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կլինի,սիրելիի հետ հանդիպումն էլ հաճելի տպավորություն կթողնի:
ՁԿՆԵՐ
Օրվա առաջին կեսին խառնաշփոթից խուսափել հազիվ թե ստացվի:Դա կնյարդայնացնի նշանի ամենազգայուն ներկայացուցիչ-ներին, որոնք լռության և հանգստի կարիք կունենան: Լավ է այդ ժամանակահատվածի համար կարևոր գործեր չծրագրեք, քանի որ դրանց վրա կենտրոնանալը բարդ կլինի:Ավելի ուշ բարենպաստ շրջան կգա:Դուք կարող եք ցույց տալ, թե ինչի եք ունակ, շատ գործերում էլ հաջողությունների կհասնեք: Ընկերները լավ գաղափարներով կկիսվեն, որոնց իրագործմանը կուզենաք միանգա-մից անցնել: Երեկոյան հնարավոր են հաճելի իրադարձություններ ընտանիքում:
