Ապրիլի 25-ի աստղագուշակ․ Ձկներ՝ դրամական մուտքեր են սպասվում անսպասելի աղբյուրներից․․․

Ապրիլի 25-ի աստղագուշակ․ Ձկներ՝ դրամական մուտքեր են սպասվում անսպասելի աղբյուրներից․․․

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը կարող է նշանավորվել մեծ փոփոխություններով: Դուք պատրաստ կլինեք ձեր կյանք նոր բան մտցնել, կաշխատեք դրա հա-մար ցանկացած հնարավորություն օգտագործել: Բայց կարևոր կլինի չմտածված քայլերից հետ կանգնելը, ձեր յուրաքանչյուր ա-րարքի հնարավոր հետևանքները նկատի առնելը: Մի տաքացեք, աշխատեք ղեկավարվել առողջ բանականո ւթյամբ, այլ ոչ թե հույզերով: Այդ դեպքում ձեզ մոտ ամեն ինչ կստացվի, զղջալու կարիք էլ չի լինի:Հավանական են հաջող զո ւգադիպություններ: Աշխատեք խուճապի չմատնվել և ստեղծված իրավիճակից առավելագույն օգուտ քաղել: Եթե դուք ձեզ ճիշտ պահեք, շատ բանի կհասնեք:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը բավական լարված կսկսվի: Ամենատ պավորվող Ցուլերը կարող են հուզվել ու անհան գստանալ, քանի որ այդ հատվածում շատ բան ծրագրի համա ձայն չի ընթանալու:Բայց ժամանակի ընթաց քում դրական միտումների ազդեցո ւթյունը կուժեղանա: Շատ բաների կհաջողվի այլ կերպ նայել, դուք հնարավորություններ կնկատեք, որոնք նախկինում չեք տեսել:Օրվա առաջին կեսը հարմար է ինքնուրույն գործունեության համար, իսկ երկրորդին օգտակար կլինի ընդհանուր նպատակներին հասնելու համար համախոհների հետ միավորվելը: Երեկոն հրաշալի է հին ծանոթների, ընկերների ու հարազատների հետ հանդիպելու համար: Դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը հաջող կդասավորվի, անհանգստանալու բան չկա: Հաճախ հաջողությունն ինքը ձեր ձեռքը կընկնի, և նման իրավիճակնե-րում դուք խուճապի չեք մատնվի, անսխալ կընտրեք նպատակին տանող ճամփան: Հնարավորություն կունենաք ծանոթանալ մարդկանց հետ, որոնք հետո ձեզ կարևոր ծառայություններ կմատուցեն:Դժվար չի լինի բարենպաստ տպավորություն թողնելը, բավական է միայն ձեզ բնական պահեք: Չեն բացառվում սիրային տարվածությունները: Ինչ-որ մեկը կարող է ձեզ առաջին հայացքից սիրահարվել, և այդ ժամանակ հարաբերություններն արագ կզարգանան ու շուտով կսկսեն կարևոր դեր խաղալ ձեր կյանքում:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բարենպաստ օր է գործերի մասին զրուցելու, աշխատանքի ու բիզնեսի, ֆինանսների և ունեցվածքի հետ կապված ցանկացած հարց քննարկելու համար: Դուք լուրջ և մանրուքներին ուշադիր կլինեք, կհենվեք փաստերի վրա և պատրաստ կլինեք լսել լավ խորհուրդները:Դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի նաև կյանքի մյուս ոլորտներում: Հավանական են դրական փոփոխություններ այն մարդկանց հետ հարաբերություններում, որոնց հետ լեզու գտնելը վերջերս դժվար էր: Հիմա հեշտությամբ փոխզիջման կհասնեք, լուծում կգտնեք, որը բոլորին ձեռնտու կլինի: Բաց մի թողեք կարևոր հարցերը քննարկելու համար բարե-նպաստ պահը:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բավական անհանգիստ, բայց հետաքրքիր և արդյունավետ օր է: Կարևոր կլինի առաջնահերթությունները ճիշտ դնելը, ժամա-նակն ու էներգիան զուր չվատնելը: Դրանում նշանի ներկայացուցիչներին կօգնի ավելի վաղ ձեռք բերած փորձը: Չեն բացառվում հաճելի ծանոթությունները, ինչպես նաև հանդիպումները մարդկանց հետ, որոնց հասցրել եք կարոտել:Որոշ Առյուծների սիրային անակնկալներ են սպասվում: Բարենպաստ օր է ժամադրության, սիրելիի հետ հանդիպելու համար: Դուք զրույցի բազում հետա-քրքիր թեմաներ կգտնեք, բաց չեք թողնի միմյանց ուրախացնելու շանսը:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Դուք լավատեսորեն տրամադրված կլինեք և երբեմն կգերագնահատեք ձեր հնարավորությունները: Լավ է պատրանքներ չկա-ռուցեք, աշխատեք իրատես լինել: Դա կօգնի հետ կանգնել շտապողական դատողություններից ու արարքներից, որոնց համար ավելի ուշ զղջալու էիք: Հնարավորություն կունենաք ավարտին հասցնել այն գործերը, որոնց արդեն իսկ մեծ ուժեր եք նվիրել: Դուք սպասվածից լավ արդյունք կստանաք:Շրջապատողներին կհիացնեն ձեր ձեռքբերումները: Շատ Կույսեր այսօր համախոհ-ներ կգտնեն, որոնց վրա կարող են դժվար պահին հույս դնել: Չի բացառվում ընկերական հարաբերությունների սկիզբը:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հրաշալի օր է ինչ-որ օգտակար ու հետաքրքիր բանով զբաղվելու համար: Կարող եք վերադառնալ նրան, ինչը նախկինում չի հա-ջողվել իրագործել: Այս անգամ աստղերը ձեր կողմից կլինեն, և ամեն ինչ կստացվի: Չեն բացառվում հաճելի լուրերը, որոնց հա-մար շատ ուրախ կլինեք:Օրը հարմար է հին ընկերների հետ շփվելու համար: Հանդիպումը կոգեշնչի, դրական հույզեր կպար-գևի: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Կարող եք չծրագրված գնումներ անել, դուք անպայման գոհ կմնաք դրանցից:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկիզբը բավական անհանգիստ կլինի: Նոր առաջադրանքներ կլինեն, որոնցից հաճախ միայն դուք կկարողանաք գլուխ հանել: Շատ Կարիճներ պիտի փոխեն ծրագրերը, որոշ գործեր հետաձգեն: Երբեմն դա կստիպի նյարդայնանալ: Մի կասկածեք, որ ամեն ինչ կհասցնեք, եթե առաջնահերթությունները ճիշտ դնեք:Օրվա երկրորդ կեսը բացառապես արդյունավետ կանցնի: Այդ հատվածում ձեզ պետք կգա այն, ինչ ավելի վաղ եք հասցրել սովորել: Հավանական են չծրագրված, բայց հաճելի հանդիպումներ մարդկանց հետ, որոնց վաղուց չեք տեսել: Զրույցի համար բազում թեմաներ կգտնվեն:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը հաջող կդասավորվի, եթե լուրջ տրամադրվեք և հույս չունենք, որ աստղերն ամեն ինչ ձեր փոխարեն են անելու:Ամենայն հա-վանականությամբ, ստիպված եք լինելու ջանքեր գործադրել, որպեսզի հասնեք դրված նպատակներին: Ամեն ինչ չէ, որ միանգա-մից կստացվի, հաճախ ուզած արդյունքին հասնելու համար պիտի մի քանի փորձ ձեռնարկեք:Հավանական են չծրագրված ծախ-սեր: Լավ է չշտապեք գնումների հարցում, հատկապես՝ խոշոր գնումների: Չարժե շտապելով գումարի հետ կապված որոշումներ ընդունել կամ գործարքներ կնքել, եթե դրանց հուսալիության հետ կապված թեկուզ մի փոքր կասկած ունեք:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Դուք բազում օգտակար բաներ կանեք, ընդ որում՝ ոչ միայն ձեր, այլև ուրիշների համար: Շրջապատողները շնորհակալ կլինեն հոգատարության և աջակցո ւթյան համար, ինչպես նաև նրա համար, որ ձեզ բացա ռապես նրբանկատ կպահեք: Նախկինում լարված հարաբերությունները նշանակալիորեն դեպի լավը կփոխվեն:Հնարավոր են անսպասելի առաջարկներ: Դուք առանց եր-կար մտածելու դրանց համաձայնո ւթյամբ կպատաս խանեք և չեք զղջա դրա համար: Հարմար օր է նոր բան ստանձնելու հա-մար: Դուք արագ կհասնեք առաջին հաջողություններին, գլուխ կհանեք նրանից, ինչի մասին նախկինում միայն մոտավոր պատ-կերացում ունեիք:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բազում գաղափարներ կունենաք:Դրանք բոլորը ձեզ լավը կթվան, իրականում էլ վատը չեն լինի,բայց դեռևս չեն կարող իրագործ-վել իրենց նախնական տեսքով: Պետք է կամ մի փոքր սպասեք, կամ ձեր մտահղացումների մեջ ինչ-ինչ վերամշակումներ անեք: Եթե նոր բան եք ստանձնում, հույս մի ունեցեք, որ միանգամից հաջողության եք հասնելու:Ուսումը կարող է հեշտ չտրվել, երբեմն բարդ կլինի ամեն ինչ միանգամից մտապահելը,բարդ հարցերից գլուխ հանելը: Օրը բարենպաստ է անձնական հարաբերություն-ների տեսանկյունից: Դրանք դեպի լավը կփոխվեն, բոլոր տարաձայնությունները և փոխադարձ դժգոհությունները կմնան անց-յալում:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը բավական անհանգիստ կսկսվի: Նրա առաջին կեսին հնարավոր են անհաջող զուգադիպություններ: Ամեն անգամ չի հաջող-վի ժամանակին ավարտել սկսած գործերը կամ հասնել անհրաժեշտ արդյունքին: Բայց եթե դուք համբերատար ու հետևողական լինեք, կհասնեք ձեր նպատակներին:Օրվա երկրորդ կեսը ավելի թեթև ու հաճելի կանցնի: Հավանական են իրադարձություններ, որոնք կբարձրացնեն տրամադրությունը, ինչպես նաև՝ հաճելի անակնկալներ: Չեն բացառվում դրամական մուտքերը, այդ թը-վում՝ անսպասելի աղբյուրներից: Գործնական հոտառությունը չի հիասթափեցնի նշանի ներկայացուցիչներին, և նրանք հաջող գործարքներ կկնքեն:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика